ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընթացիկ գործողությունները հուշում են, որ ժամանակը գործում է ոչ թե հակառակորդի, այլ յուրային զորքերի օգտին. Սենոր Հասրաթյան

Արդեն տեսանելի է, որ Հայոց զինվորն աստիճանաբար հարմարվելով պարտադրված նորօրյա սերնդի պատերազմի պայմաններին՝ մտնում է մարտական գործողությունների նոր շրջան: Այս մասին գրել է Արցախի ՊԲ նախկին Սենոր Հասրաթյանը, փոխանցում է News.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դա ոչ միայն նկատելի է շուրջ 200 կմ-ոց ռազմաճակատային գծի հյուսիսային, հյուսիսարևելյան, արևելյան և հարավարևելյան հատվածներում, որտեղ թշնամին շաբաթներ շարունակ հուսահատ ճիգեր է գործադրում ճեղքելու հայկական ուժերի պաշտպանությունը և մատնվում անհաջողության, այլև արդեն Հադրութից Արաքս ընկած մարտագծում ժամ առ ժամ փոփոխվող օպերատիվ իրադրությունից:

Ընթացիկ գործողությունները հուշում են, որ ժամանակը գործում է ոչ թե հակառակորդի, այլ յուրային զորքերի օգտին, քանի որ գնալով՝ օր-օրի ոչ միայն նոսրանում են ադրբեջանա-թուրքական հանցավոր ղեկավարության կողմից վարձակալված գրոհայինների շարքերը (որոնք հանդիսանում են հակառակորդի հիմնական հարձակողական ուժերը), այլև կրճատվում միլիարդավոր նավթադոլարներով ձեռք բերված սպառազինության և տարատեսակ ռազմա-տեխնիկական միջոցների թվաքանակը:

Հատկանշական է, որ հակառակ դրան, աննկատ, բայց հաստատուն կերպով աճում են հայկական կողմի հնարավորությունները, ինչն ամենայն հավանականությամբ իրենց զգացնել կտան մոտ ապագայում: Այս և ընթացիկ մյուս զարգացումներից ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Ալիևը հայտնվել է Էդողանի լարած թակարդի մեջ, իսկ վերջինս՝ իր հիմար երևակայության»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: