ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը կարող է սահմանափակել Ադրբեջանից գյուղմթերքի ներկրումը

«Ռոսսելխոզնադզոր»-ից տեղեկացրել են, որ վերջերս Ադրբեջանից ՌԴ ներկրված բուսական ծագման ապրանքներում կարանտինային օբյեկտների հայտնաբերման թիվը մեծացել է․ այս առնչությամբ զգուշացումներ են արվել ադրբեջանական կողմին, գրում է eadaily.com կայքը։ 

«Ռոսսելխոզնադզոր»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանից ներկրված միրգ-բանջարեղենային արտադրանքներում 2020 թվականի սկզբից կարանտինային օբյեկտների հայտնաբերման 76 դեպք է գրանցվել: Դեպքերից յուրաքանչյուրի համար ռուսական կողմն ադրբեջանցի գործընկերներին ծանուցագրեր է ուղարկել։

Նշվում է, որ կարանտինային օբյեկտների հայտնաբերման ամենաբարձր ցուցանիշը՝ մոտ 15 դեպք, գրանցվել է ՌԴ ներկրվող լոլիկի խմբաքանակներում․ կարանտինային օբյեկտներ հայտնաբերվել են նաև սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, բալի, նեկտարինի և նռան խմբաքանակների մեջ։

«Ռոսսելխոզնադզոր»-ի ներկայացուցիչների փոխանցմամբ՝  լոլիկի մեջ կարանտինային օբյեկտի հայտնաբերումը կարող է ցույց տալ, որ Ադրբեջանից Ռուսաստանին մատակարարվող բանջարեղենի մի մասն այլ երկրներից է։

Նշվում է, որր գերատեսչությունն ադրբեջանական կողմին զգուշացրել է, որ հետագա նման բացահայտումների դեպքում ստիպված կլինի սահմանափակել Ադրբեջանից այդ ապրանքների ներկրումը, ինչպես նաև պահանջել է դրանց աճեցման վայրի մասին և շարք այլ տեղեկություններ տրամադրել իրենց։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: