ԵՐԵՎԱՆ -6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 940,9 դրամ ԱՐԾԱԹ - 424,19 դրամ ՊԼԱՏԻՆ - 18 614,1 դրամ

Ֆրանսիայում տասնյակ կայքեր ենթարկվել են իսլամիստների հարձակումներին

Ֆրանսիայում կենսաթոշակային միությունների, շրջանային վարչությունների և բիզնես-ընկերությունների տասնյակ կայքեր ենթարկվել են հաքերային հարձակման:

Կայքերում հայտնվել են կարգախոսեր, որոնք կոչ են անում իսլամի և Մոհամեդ մարգարեի հաղթանակին և Ֆրանսիայի մահվան: Բացի այդ, հրապարակվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի լուսանկարը խոզի տեսքով, փոխանցում է Deutsche Welle-ն:

Կիբերհանցագործության գծով ֆրանսիացի մասնագետները դեռևս կիրակի նախազգուշացվել էին կիբերհարձակումների ալիքի մասին, որոնք հիմնականում կրկնում են 2015թ. կիբերհարձակումները, երբ դրանցով ուղեկցվում էին իսլամական ահաբեկչությունները:

Նման հարձակումների համար պատճառ են հանդիսացել Մակրոնի արտահայտությունները 47-ամյա ուսուցիչ Սամյուել Պատիի սպանության մասին. ֆրանսիացի ուսուցիչը սպանվել էր մուսուլման աշակերտի կողմից, որին զայրացրել էր այն փաստը, որուսացիչը դասաժամին մարգարեի ծաղրանկարներն էր ցույց տվել:

Հոկտեմբերի 23-ին ուսուցչի հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ իսլամը գտնվում է ճգնաժամի մեջ:

«Մենք չենք հրաժարվի ծաղրանկարներից և նկարներից»,- նշել է նա:

Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ իսլամի մասին Մակրոնի հայտարարությունների վերաբերյալ իրենց վրդովմունքը հայտնելու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 4 կմ/ժ
-6 C°
 
-9°  -1° 
23.01.2021
-8°   
24.01.2021
Հարցում

Աջակցու՞մ եք արդյոք Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը: