ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերն Էլ ավելի են Թուրքիային հեռացնում Եվրամիությունից. ԵՄ -ն արձագանքել է թուրքական բոյկոտին

Ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերն Էլ ավելի են Թուրքիային հեռացնում Եվրամիությունից: Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

«Թուրքիայի և ԵՄ-ի միջև գոյություն ունեցող համաձայնագիրը նախատեսում Է ապրանքների ազատ փոխանակում: Թուրքիայի բոլոր պարտավորությունները պետք Է պահպանվեն: ԵՄ-ի անդամ երկրներից մեկի ապրանքները բոյկոտելու կոչերը հակասում են Թուրքիայի պարտավորությունների ոգուն և նրան Էլ ավելի են հեռացնում ԵՄ-ից»,-ասել Է նա:

Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունների հերթական սրումը տեղի Է ունեցել Փարիզի արվարձանում կատարված ողբերգության, որտեղ ծայրահեղականն սպանել Է դպրոցական ուսուցչին, և դրան հաջորդած ֆրանսիական իշխանությունների արձագանքի ֆոնին, որը Թուրքիայում բնութագրել են որպես մուսուլմանների դեմ ուղղված:

Հոկտեմբերի 16-ի երեկոյան ծայրահեղականը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում:

Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել և ցուցադրել Charlie Hebdo-ում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:Մեկնաբանելով Փարիզի արվարձանում տեղի ունեցած ողբերգությունը՝ Մակրոնը հայտարարել Է, որ Ֆրանսիայում չեն հրաժարվի նման ծաղրանկարների հրապարակումից: Ֆրանսիայի ղեկավարը նաև արտահայտել Է Ֆրանսիայի մուսուլմանների խորհրդի հետ միասին կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության գաղափարը, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել Է Ֆրանսիայում իսլամն օտարերկրյա ազդեցությունից զերծ պահելու և մզկիթների ֆինանսավորման աղբյուրներն ավելի խիստ վերահսկելու մտադրության մասին:Դրան ի պատասխան, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ իր ֆրանսիացի պաշտոնակիցը պետք Է «բուժի իր հոգեկանը»: Ֆրանսիան Էրդողանի խոսքերից հետո Անկարայից իր դեսպանին հետ Է կանչել կոնսուլտացիաների համար: Ավելի ուշ Թուրքիայի նախագահը կրկին թշնամական ելույթներով Է հանդես եկել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հասցեին, ով, Էրդողանի կարծիքով, պետք Է «ստուգվի» բժիշկների մոտ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: