ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

ՊԵԿ-ը ներկայացրել է ռազմա­կան դրության ժամանակահատվածում նախատեսված հարկային արտոնությունները

Հոկտեմբերի 23-ից ուժի մեջ է մտել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանված արտոնությունները վերաբերելու են սեպտեմբերի 27-ից հետո կատարված աջակցություններին, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ օրենքի, նվիրատվությունը պետք է կատարվի 5 գերատեսչություններից որևէ մեկին` Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կամ Առողջապահության նախարարությանը: Ի դեպ, սա վերաբերում է Եվրասիական տնտեսական միությունից կատարված ներկրումներին: Երրորդ երկրներից ներմուծումների պարագայում արդեն վաղուց հարկային արտոնություն է գործում՝ հրաժարում հօգուտ պետությանը ընթացակարգի դեպքում:

Որպեսզի արտոնությունը կիրառվի, ԵԱՏՄ միասնական օրենսդրության պահանջով պետք է, այնուամենայնիվ, ներկայացնել ներմուծման հարկային հայտարարագիր և անուղղակի հարկերը վճարված լինելու վերաբերյալ հայտարարություն: Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պետք է նաև հաշվարկային փաստաթղթեր դուրս գրեն ստացող նախարարություններին, որոնք էլ պետք է վավերացնեն փաստաթուղթը:

Ֆիզիական անձանց դեպքում արտոնությունից օգտվելու կարգն այլ է: Եթե ռազմական դրության օրերին անձը սահմանված չափաքանակներից շատ ապրանք ներմուծի Հայաստան և նվիրաբերի պետությանը, ապա այդ գերազանցող մասի համար ստիպված չի լինի հարկեր վճարել:

Ռազմա­կան դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ են նախատեսված նաև երրորդ երկրներից ներմուծումների և տեղական արտադրողների համար:

Հարկային արտոնության մյուս խումբը վերաբերում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներին: Օրինակ` շշալցված և հանքային ջրերը կամ այլ ապրանքատեսակներ այս օրերին հնարավոր է պետությանն անհատույց օտարել` առանց պիտակավորման:

Թե որ ապրանքները պետությանն անհատույց տրամադրելիս հարկեր չեն գանձվի, հնարավոր կլինի իմանալ Կառավարության սահմանած ցանկով: Մինչ այդ հարկային արտոնությունը գործում է սեպտեմբերի 27-ից հետո պետությանը նվիրաբերված բոլոր ապրանքների դեպքում:

Տնտեսվարողները, ովքեր սեպտեմբերի վերջին օրերին ներմուծած և մինչև այս օրենքի ընդունվելը պետությանն անհատույց տրամադրած ապրանքների համար արդեն կատարել են հարկային պարտավորությունները, պետք է գործարքը ճշգրտեն` էլեկտրոնային եղանակով հայտարարագիր ներկայացնելով: Էլեկտրոնային այս ընթացակարգերին տնտեսվարողները քաջատեղյակ են: Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները պատրաստ են մանրամասն տեղեկատվություն տրամադրել նաև ֆիզիկական անձանց:

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007 


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 6 կմ/ժ
-1 C°
 
-1°   
29.11.2020
   
30.11.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: