ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայում պաշտոնապես արգելվել է թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը տեղեկացրել է երկրի տարածքում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման գործունեության արգելքի մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարի խոսքով՝ թուրքական կազմակերպությունը ատելություն է բռնկում և մասնակցում է բռնությունների:

«Գորշ գայլեր» շարժումը լուծարվել է նախարարների խորհրդում ՝ հանրապետության նախագահի հրամանի համաձայն: Ինչպես մանրամասն ներկայացված է հրամանագրում, այն (շարժումը) խտրականություն և ատելություն է սերմանում և մասնակցում է բռնի գործողությունների», -գրել է Դարմանենը Twitter-ի իր էջում:

Նախարարը հրապարակել է նաև կազմակերպության գործունեությունը արգելող հրամանագիրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    19 C°
     
    22°  13° 
    11.05.2024
    24°  14° 
    12.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: