ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատերազմի առաջին 15 օրից հետո կորուստների ընդհանուր միջին վիճակագրությունը սկսել է ընկնել. ՊՆ ներկայացուցիչ

«Մատաղիսի ուղղությամբ այսօր կրկին որոշակի հարձակումներ եղել են, ոչ մեծ քանակով ու նոր ուժով, բայց հարձակումներ եղել են»,- այսօր «Հ1»-ի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է Panorama.am-ը: 

Նրա խոսքով,  հակառակորդը կիրառել է որոշակի սարքավորումներ, հրետանի բայց հաջողության չի հասել:

«Մարտունիում առավոտյան մի դիրք էին վերցրել մեզնից, բայց ահագին ուժեր մարտի մեջ մտցրին, զրահատեխնիկայի կորուստ ունեցան և հետ շպրտվեցին: Մարտունու ուղղությամբ կուտակումներ կային, և ես օրվա ընթացքում սպասում էի 2-րդ հարձակմանը, բայց, կարծես, չեղավ: Հնարավոր է, որ դա վաղը լինի, չգիտեմ, իրավիճակը շատ արագ զարգանում է»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը, ապա հավելեց ՝  նույն ժամանակ Հադրութից արևմուտք գտնվող ուղղությամբ մեր այն բնագծերում, որոնք միագիծ չեն, ծանր մարտեր են ընթացել օրվա ընթացքում և կուտակումներ կան անգամ հիմա.

«Մեզ հաջողվեց հետ շպրտել մեկ-երկու գրոհ, բայց համառ մարտեր են գնում, կարող է գիշերն էլ գնան, վաղն էլ շարունակվի: Բայց այնտեղ թշնամուն չի հաջողվել որևէ դիրք վերցնել։ Երևում էր, որ այսօր շատ ավելի համառ էին գրոհում, թե՛ Մարտունու ուղղությամբ, թե՛ Հադրութից մի փոքր հարավ-արևմուտք,  բայց հաջողության չհասան։ Եթե այս տեղամասերից որևէ մեկում մենք կարողանանք ռեալ բեկում մտցնենք, ապա հնարավոր է, որ իրավիճակ փոխվի միանգամից»։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտին, ապա ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ այնտեղ այսօր ամբողջ օրվա ընթացքում  վիճակը նորմալ է եղել, մարդիկ շարունակում են ապրել, գործել,  ռազմական կառույցները իդեալական՝ ժամացույցի պես աշխատում են:

«Երեկ ու այսօր մեծ կրակով «Սմերչի» ու «Գրադի» հրթիռներ, հրետանային այլ միջոցներ կիրառվել են Ստեփանակերտի ուղղությամբ»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Այնուամենայնիվ, ՊՆ ներկայացուցիչը վստահեցրեց ՝ մենք այնպիսի մարդկային կորուստներ չենք կրում, որ դա լինի ներուժը սպառող պատերազմ.

«Բարեբախտաբար պատերազմի առաջին 15 օրից հետո կորուստների ընդհանուր միջին վիճակագրությունը սկսել է ընկնել, որովհետև ավելի խելացի և ավելի փորձառու ենք կռվում, մեր տեխնիկական հնարավորությունները մի փոքր լավացել են և մենք կարողանում ենք չեզոքացնել շատ ավելի արդիական տեխնոլոգիաներ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: