ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 257,43 դրամ ԱՐԾԱԹ - 371,18 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 977,91 դրամ

«Գորշ գայլերը» Գերմանիայում սպառնում են հայերին. Թաներ Աքչամ

Թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամը Գերմանիային կոչ է անում արգելել «Գորշ գայլեր» կազմակերպությանը։

Ինչպես փոխանցում է Panorama.am-ն՝ Աքչամն իր ֆեյսբուքում գրել է, որ թուրք ազգայնականները հայերի մեյլերին ուղարկում են սպառնալից հաղորդագրություններ գերմաներեն։

«Սա հանցագործություն է, և Գերմանիայի կառավարությունը պետք է արգելի այս կազմակերպությունը»,- գրել է Աքչամը:

«Գորշ գայլերը կհասնեն ձեզ,

Դուք, Հայաստանի կեղտոտ երեխաներ, մենք ձեզ բոլորիդ կգտնենք, և ձեր երեխաները կկանգնեն ձեր գերեզմանի մոտ, նախքան նրանք կընկնեն իրենց իսկ գերեզմանը:
Մենք կանգնած ենք Ադրբեջանի մեր եղբայրների կողքին և թույլ չենք տա, որ Հայաստանի անհավատ շները Գերմանիայում խաղաղ ապրեն:

Մենք գիտենք ձեզ, գիտենք, թե որտեղ են ձեր երեխաները՝ օր ու գիշեր:
Գորշ գայլերը ձեզանից հեռու չեն»,- ասվում է հայերին ուղարկված ծայրահեղականների հաղորդագրությունում:

Նշենք, որ վերջերս Ֆրանսիան պաշտոնապես արգելեց «Գորշ գայլեր»  կազմակերպության գործունեությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
27.10.2021
17°  30° 
28.10.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: