ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը կոչ է անում զերծ մնալ ի աջակցություն կառավարության և վարչապետի հանրահավաք կազմակերպելուց

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ ի աջակցություն կառավարության և վարչապետի Երևանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց կոչ անելով զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց:
«Շնորհակալություն ենք հայտնում առաջնագծից Հայաստան վերադարձած կամավորներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում վարչապետին ու կառավարությանը, սակայն պայմանավորված ռազմական դրությամբ և կորոնավիրուսի համավարակով՝ մենք չենք խրախուսում նման հավաքների անցկացումը և հորդորում ենք չդիմել նման քայլի:
Վստահեցնում ենք, որ ինչպես վարչապետն է նշել, ներկայացնելով առաջիկա ամիսների «ճանապարհային քարտեզ»-ը, մենք պետք է մեր ջանքերն ուղղենք բացառապես երկրի կայունության, ստեղծված իրավիճակի հաղթահարման ու այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացմանը», - նշված է գրառման մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.12.2025
       
    22.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: