ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել: Նա վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանը մեծ ավանդ կներդնի՝ ընդլայնելու փոխշահավետ գործակցությունը երկու բարեկամ երկրների միջև: «Մեր երկու երկրներն ունեն ամուր ու խորը հարաբերություններ, համագործակցության մեծ հնարավորություններ և ներուժ: Մենք ապացուցել ենք, որ կարող ենք լինել լավ գործընկերներ»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Դեսպան Ֆան Յունը Հայաստանի նախագահին է փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքը: Նշելով, որ Հայաստան ժամանելուն պես մեծ հյուրընկալություն է զգացել՝ նորանշանակ դեսպանն ասել է, որ երկու երկրներն ունեն բարեկամության երկար տարիների լավ ավանդույթներ և ակնկալում է շարունակել ամուր և բարեկամական հարաբերությունների զարգացումը:

Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության օրակարգի շուրջ: Նրանք կարևորել են փոխգործակցության ընդլայնումը նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներում: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Չինաստանից Հայաստան ուղիղ օդային հաղորդակցության, նաև մեր երկրի տարածքով դեպի ԱՄՆ կամ Եվրոպա տարանցիկ թռիչքների հնարավորությունը: Կարևորվել է նաև համագործակցությունը զբոսաշրջային ոլորտում:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքներին, և, այդ համատեքստում, ստեղծված իրավիճակին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: