2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում. Փաշինյան

Բնականաբար՝ խիստ իմաստավորված է ետ գնալ և պատասխանել հարցին՝ ինչը պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ: Ուրեմն՝ հայկական կողմը ամենաբարձր մակարդակով և հրապարակային արձանագրել է, որ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնվել և նորանոր պահանջներ է առաջ քաշել, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա ապացուցող տեսանյութը կա, առկա է համացանցում: Այսինքն՝ դեռ 2011 թվականին Հայաստանը ստանձնել է 7 շրջանները հանձնելու պարտրաստակամություն և պատրաստ է եղել այդ մասին պարտավորություն ստորագրել, բայց Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել:
Ի՞նչ պահանջ պիտի առաջ քաշեր Ադրբեջանը. օրինակ՝ որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ընդհանրապես դուրս բերվի օրակարգից, օրինակ որ Լաչինի միջանցքը չունենա առանձնահատուկ կարգավիճակ: Շուշիի հարցը, ի դեպ, այս նոր պահանջներում չկա, որովհետև այդ հարցն էլ է լուծված Մադրիդյան սկզբունքներով, որ հայկական կողմը 2007 թվականին ընդունել է որպես բանակցությունների հիմք. այդտեղ հստակ ասվում է, որ ԼՂ բնակչությունը պետք է ունենա այն նույն համամասնությունը, ինչ 1988 թվականին: Այսինքն՝ Շուշիում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն:
Ուրեմն՝ այս իրավիճակը մենք ունենք 2011 թվականից, ընդ որում սկսած 2013 թվականից Ադրբեջանը գնում է ռազմական սրացումների: 2013-2015 թվականներին դիվերսիոն գործողությունների տրամաբանություն ունեցող էսկալացիան հասավ գագաթնակետին, իսկ 2016-ի ապրիլին տեղի է ունեցավ քառօրյա պատերազմը:
Ադրբեջանը ձևակերպում է իր վերը հիշատակված պահանջները, ընդ որում՝ անկախ նրանից, բանակցային սեղանին ինչ փաստաթուղթ է դրված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: Ադրբեջանի պահանջները և դրանց կատարումը ՄԽ համանախագահների կողմից դառնում է առաջնահերթության նման մի բան:
2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելով, ես բնականաբար սա արձանագրել եմ: և այս իրավիճակում եկեք հասկանանք՝ տեղի ունեցածի այլընտրանքը ո՞րն էր:
Այլընտրանքը այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմը կսկսվեր ու կստացվեր, որ Հայաստանը պատերազմ սկսեց:
Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան» ու էլի պատերազմ պիտի սկսվեր:
Որևէ փուլում՝ այդ թվում թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքրերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում:
Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր:
2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ընդ որում, առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու: և էս նոր պահանջների կոնտեքստում, կրկին պատերազմի հավանականության մեծացում:
Հիմա շատ են ասում, թե բարեկամների հետ պետք էր ավելի սերտ աշխատել: Իսկ ո՞վ է ասել, որ բարեկամները հարցի կարգավորման այլ տեսլական են ունեցել: Հիմա գոնե ակնհայտ է չէ՞, որ այդ տեսլականը լիովին համընկնում է վերը նկարագրվածին:
Ի՞նչ ենք արել մենք: Պատրաստվել ենք պատերազմի, ինչքան դա հնարավոր է եղել: Հիմա պարզվեց՝ վատ ենք պատրաստվել: Բայց ինչի՞ն ենք վատ պատրաստվել: Հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի դեմ պայքարելուն առնվազն վատ չենք պատրաստվել: Բայց Թուրքիա, վարձկաններ՝ սա ուրիշ պատմություն է, որի մասին դեռ կխոսվի:
Շուտ կագնեցնեիր պատերազմը. պատերազմը շուտ կանգնեցնելու գինը նույնն էր. 7 շրջանների հանձնում: Եթե Շուշիի կորստից ու Ստեփանակերտի վրա կախված մահացու սպառնալիքի պայմաններում 3 շրջան հանձնելը դավաճանություն է, համեմատաբար ավելի լավ պայմաններում 7 շրջանների հանձնումը ո՞նց դավաճանություն չէր լինելու:
Հիմա լավ, բա ի՞նչ պետք է անենք: Պետք է ատամ-ատամի դրած կայունացնենք իրավիճակը ու ավելի չվատացնենք: Հիմա ամենակարևոր խնդիրը գերիների, անհետ կորածների և հնարավոր պատսպարվածների հարցն է, որը պետք է շատ արագ լուծվի:
Բայց եկեք այս հարցին նայենք հակառակ կողմի աչքերով: Նա տեսնում է, որ այս հարցի ձգձգումը հնարավորություն է տալիս, որ Հայաստանի ներսում հակադրությունը խորանա, նույնիսկ ներսում բախումներ սկսվեն, որի մինի դրսևորումները արդեն եղել են:
Մեր զինվորների հարազատներ, սիրելինե՛ր, այս պայմաններում նրանք կարագացնե՞ն գերիների, անհետ կորածների հարցի լուծումը: Ոչ, իհարկե: Ընդհակառակը՝ կերկարաձգեն, ինչքան հնարավոր է, ձեռները շփելով ու սպասելով, թե մեր ներսում սա ինչպիսի նոր աղետների կբերի:
Շատ ճիշտ հարց կտաք՝ բա ի՞նչ անենք, չպայքարե՞նք: Պայքարենք անպայման, պայքարենք ավելի ուժեղ, բայց ոչ թե իրար դեմ, այլ միասին: Հանուն հարցի լուծման: Հարցի լուծումը կարագանա միայն մի պարագայում. եթե բոլորը հասկանան, որ այս հարցի շուրջ ներքին բախումներ չեն լինելու:
Ով ինչում է մեղավոր և ինչ պատասխանատվություն պետք է կրի, անպայման կպարզվի, կյանքի կկոչվի: Բայց հիմա պետք է կենտրոնանալ հարցի լուծման համար միասին, ոչ թե իրար դեմ պայքարելու վրա: Սրանում համոզված եմ», - գրել է Փաշինյանը:
-
18:57
Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր
-
17:37
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է պաշտպանության նախարարություն
-
16:47
Ես կողմնակից չեմ որևէ ապստամբության, բայց պետք է լինեն որոշ գործողություններ. Թոխատյան
-
15:40
Հանրահավաք Հանրապետության հրապարակում իշխանափոխության պահանջով (ուղիղ)
-
15:31
Սերժ Սարգսյանն ապաքինվում է
-
14:24
Կաննի կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
-
13:17
Հայտնաբերվել է ևս 3 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
12:30
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք
-
11:45
Երբեք երկիրն այսպիսի ծանր վիճակում չի եղել, մեր համոզումներում որևէ փոփոխություն չկա․ Գարեգին Բ
-
11:33
Հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը. Օնիկ Գասպարյան
-
11:07
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 166669-ի
-
10:29
Դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են․ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
-
10:00
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
09:47
Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում. Գարեգին Բ կաթողիկոս
-
09:01
Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակցից վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի Հարավային Կովկասում. Քոչարյան
-
00:10
Եթե ազնիվ լինենք, մնացել են Արցախի պետականության բեկորները. Քոչարյան
-
21:17
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
-
20:38
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ հետևողականորեն իրականացվում են. Պուտին
-
20:25
Փայլանի արձագանքը Քարաբեքիրի հայտնի դիմանկարի մասին Էրդողանի գրառմանը
-
19:56
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 3 կմ/ժ