Դադարեցնում եմ հացադուլը, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կրելու է ամբողջական պատասխանատվություն. Կիմ Բալայան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել է ՀՀ Սահմանադրական կարգը իր հակասահմանադրական գործողություններով, որի վերջին քայլը ՀՀ Վարչապետի, ՌԴ և ԱՀ նախագահների համատեղ հայտարարության ստորագրումն էր, առանց Հայաստանի հանրապետության համապատասխան ատյանների, ՀՀ ԱԺ և ՍԴ կարծիքը լսելու։ Այս մասին հայտարաություն է արել ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը:
Ներկայացնում ենք հայտարարության տեքստտ ստորև.
«Սիրելի հայրենակիցներ,
Նոյեմբերի 24-ին, Հանրապետության հրապարկում, ՀՀ Կառաարության շենքի դիմաց միացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջող հացադուլավորների հանրային գործողությանը, պահանջելով ՀՀ Գլխավոր դատախազությունից, հարուցել քրեական գործ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու փաստով։
Անցնող 6 օրերին հազարավոր քաղաքացիներ, հասարակական, հանրային, քաղաքական գործիչներ իրենց այցելով, հանդիպումներով, հրապարակային հայտարարություններով իրենց զորակցությունն էին հայտնում հիշյալ պահանջներին, միաժամանակ հորդորելով, հրաժարվել հացադուլը շարունակելու ծայրահեղ միջոցից, առաջարկելով այդ պայքարը շարունակել այլ եղանակներով։
Ցանկանում եմ շեշտել, որ գնացել եմ հիշյալ քայլին, պաշտպանելու մեր ժողովրդի տասնյակ հազարավոր զավակների, իմ, զինակից ընկերներիս երեք տասնամյակ տևած պայքարի, զոհաբերության, նահատակության արդյունքներն ու հաղթանակները։
Մեր ժողովրդի համար, նվիրական պայքարի արդյունքում մենք ձեռք էինք բերել մեծագույն Հաղթանակ, Անկախ Հայրենիք, հպարտություն, որն անթույլատրելի է, որ սխալ, ձախող քաղաքականության, ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու հանցավոր գործողությունների արդյունքում դարձնենք առ ոչինչ։
Հաստատում եմ, որ
• Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել երկրի կառավարումը, որի հետևանքը ներկայիս ողբերգական պարտությունն է
• Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել է ՀՀ Սահմանադրական կարգը իր հակասահմանադրական գործողություններով, որի վերջին քայլը ՀՀ Վարչապետի, ՌԴ և ԱՀ նախագահների համատեղ հայտարարության ստորագրումն էր, առանց Հայաստանի հանրապետության համապատասխան ատյանների, ՀՀ ԱԺ և ՍԴ կարծիքը լսելու։
• Այս ամենին պետք է տրվի իրավական գնահատական, որի համար կենսական անհարժեշտություն է ձևավորել փաստահավաք խումբ, բոլոր փաստական տվյալները հավաքագրելու, ամբողջակցնելու ու համապարփակ եզրակացություն պատրաստելու համար։
• Հարկ է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան, չեղարկելու երեք երկրների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը, բացառությամբ զինադադար հայտարարելու կետի, քանի որ դրա գործարկումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, օրենսդրական կատերին, երբ առանց վավերացումների ստոագրվում է միջազգային համաձայնագիր։
• Հակառակ հայկական կողմից, Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը, անգամ այս հայտարարության կողմ չհանդիսացող Թուրքիան կազմակերպել են ներքին օրեսդրական վավերացումների ամբողջական գործընթաց։
• Այս ամենի կազմակերպումը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների համապատասխան քրեադատավարական գնահատական տալը պահանջում է երկարատև ու համապարփակ աշխատանք, որի կազմակերպման և կյանքի կոչելու համար պատրաստ եմ ներդնել ողջ մասնագիտական ներուժս, հանուն իմ երեսունամյա պայքարի արդյունքների պաշտպանության։
Միաժամանակ, այս ամենը լիարժեք իրականացնելու համար, ինչպես նաև հաշվի առնելով
• Ն.Ս.Տ.Օ.Օ. Գարգեգին Բ Նմենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական հորդորը
• Մեր հարյուրավոր հայրենակիցների, հացադուլին մասնակից ընկերնեիրս տևական կոչերը
• հասարակական, լրագրողական կազմակերպությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների˒ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների˒ Հայաստանի իրավաբանական ընտանիքի բազում անդամների˒ ՀՀ Սահմանադրական Դատարանի անդամ նախկին գործընկերների դիմումները
• Արցախյան ազատամարտի ռազմա-քաղաքական պայքարի բազում զինակիցներիս դիմումները
• արդեն տևական ժամանակ իմ բուժումն իրականացնող հեղինակավոր բժշկական կոնսիլիումի եզրակացությունը,
Դադարեցնում եմ հացադուլը, բայց աներեր շարունակելով պայքարս, հանուն Արցախի հանրապետության, նրա տարածքային ամբողջականության, մեր երեսնամյա մաքառումների, հաջողությունների և արդյունքների պաշտպանության։
Վստահ եմ, որ մենք հասնելու ենք արդյունքի և Հայաստանի Հանրապետությունում հաղթանակելու է օրենքը և ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրելու է ամբողջական պատասխանատվություն, երկրում Սհմանադրական կարգը տապալելու, մեր հաղթանակների արդյունքները փոշիացնելու, մեր հազարավոր երիտասարդների նահատակության, գերեվարման և այս վիճակի համար։
Կրկին անգամ կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին ժամ առաջ հրաժարական տալ, որովհետև իր պաշտոնավարման ամեն րոպեն դժվարեցնում է հետագա բանակցությունների գործընթացը և հանգեցնում է դավաճանական գործունեության:
ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆ
ՀՀ Սահմանադրական Դատարանի նախկին անդամ
ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր
ՀՀ ԳԽ Նախագահության անդամ, իրավական հանձնաժողովի նախագահ
Երևան
29.11.2020»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 0,51 կմ/ժ