ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կրեմլը գնահատել է Ղարաբաղում ռուսաց լեզվի կարգավիճակի հետ կապված իրավիճակը

Կրեմլը ողջունում է Ղարաբաղում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը և պատրաստ է օգնել դրա հետագա տարածմանը: Այս մասին, ինչպես  փոխանցում է aysor.am-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
«Ռուսերենն ամեն դեպքում օգտագործվում է Ղարաբաղում, այն օգտագործվում է նաև Հայաստանում, ռուսերենով խոսում են նաև Ադրբեջանում, ռուսերենով հիմնականում խոսվում է աշխարհի շատ վայրերում, ներառյալ՝ նախկին ԽՍՀՄ տարածքում: Այն հաղորդակցության համար հարմար լեզու է: Բնականաբար, մենք դա ողջունում ենք ամեն կերպ և պատրաստ ենք հետագայում ևս նպաստել ռուսաց լեզվի իմացության մակարդակի տարածմանը և պահպանմանը, մենք դա համարում ենք մեր խնդիրը», - ասել է Պեսկովը:
 
Միևնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ Ռուսաստանը չի առաջարկում ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու Հայաստանում և Ադրբեջանում՝ ընդգծելով, որ դա ցանկացած երկրի ներքին գործն է:
 
«Սա բանակցությունների կամ շփումների թեմա չէ, այլ փաստացի իրավիճակ է, երբ ռուսերեն են խոսում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում», - ավելացրել է Պեսկովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: