ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում բոլոր օտարերկրյա վարձկաններին հեռացնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակության ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակության ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Է. Բիգենը և Ֆրանսիայի Արտաքին գործերի և Եվրոպական հարցերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում ռազմական գործողությունների դադարեցումը ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում շարունակել ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարության, այնպես էլ հրադադարի վերաբերյալ ունեցած իրենց նախկին ստանձնած պարտավորությունների համաձայն:
Համանախագահ երկրները կարևորում են Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանի և Հայաստանի հետ համաձայնեցված միջոցառումների նշանակությունը ՝ ռազմական գործողությունների չվերսկսումը երաշխավորելու համար:
Նրանք նաև կոչ են անում ամբողջությամբ և արագ հեռացնել բոլոր օտարերկրյա վարձկաններին տարածաշրջանից և հորդորում են բոլոր կողմերին հեշտացնել նրանց հեռացումը: Համանախագահ երկրները հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները կատարելու իրենց պարտավորության մասին, մասնավորապես ՝ ռազմագերիների փոխանակման և դիակների վերադարձի հետ կապված:
Նրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տեղահանված մարդկանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանների երաշխավորման կարևորությունը, ներառյալ` վերջին ռազմական գործողությունների ընթացքում տեղահանվածները:
Նրանք ընդգծում են պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության կարևորությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում: Համանախագահ երկրները կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին լիարժեք համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ ՝ այդ ոլորտներում իրենց պարտավորությունները կատարելու և մարդասիրական հասանելիություն ապահովելու համար: Համանախագահ երկրները դիմում են միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի ինստիտուտներին և այլ համապատասխան կառույցներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին երկրներին` համակարգված կերպով ձեռնարկել կոնկրետ քայլեր Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում մարդասիրական իրավիճակը բարելավելու ուղղությամբ:
Համանախագահները նաև վերահաստատում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (PRCiO) և նրա թիմի շարունակական աշխատանքներին: Համանախագահ երկրները հորդորում են Հայաստանին և Ադրբեջանին օգտվել գործող հրադադարից՝ համանախագահների հովանու ներքո բանակցություններ վարելու կայուն և հարատև խաղաղության համաձայնագրի շուրջ:
Այդ համատեքստում համանախագահ երկրները հորդորում են կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում ընդունել համանախագահներին տարածաշրջանում և պարտավորվել առարկայական բանակցություններ վարել՝ բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար `համաձայնեցված ժամանակացույցի համապատասխան:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հիշեցնում են իրենց հանձնառությունը վեճերը լուծելու համար ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի նկատմամբ:
Նրանք վերահաստատում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը՝ հօգուտ հակամարտության մնացած բոլոր հիմնական առարկայական հիմնախնդիրների բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման համար, համահունչ այն հիմնարար սկզբունքներին և տարրերին, որոնք հայտնի են թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին:
Համանախագահ երկրները շարունակում են լիովին հավատարիմ մնալ այդ նպատակին հետևելուն ՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման իրենց երկարամյա ջանքերի համաձայն»,- նշված է հայտարարությունում:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 3,6 կմ/ժ