ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հիմա ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն. Վազգեն Մանուկյան

Հիմա ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն. Որո՞նք պետք է լինեն այդ կառավարության խնդիրները. Հիմա փորձեմ մի քանիսը թվարկել, որոնք ոչ թե հերթով են լուծվելու, այլ զուգահեռ, բոլորը միասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, փոխանցում է News.am-ը:

«Առաջինը եռակողմ համաձայնագիրն է, մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց այդ փաստաթուղթը աշխատում է դե ֆակտո և չենք կարող հրաժարվել դրանից: Դա կնշանակի պտերազմ Ադրբեջանի  և Թուրքիայի հետ, դա կնշանակի նաև խռովություն նաև ռուսական խաղաղապահ զորքերի հետ: Եվ հիմա «շնորհիվ» Նիկոլի ոչ մի լծակ չունենք, սկի Սոթքը չենք կարողանում պահել: Բայց այդ պայմանագիրը կազմված է բավականին փնթի, շատ բացթողումներով: Այնտեղ տասնյակ էջեր պետք է լինեին, թե դա ոնց է մեկնաբանվելու, և նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշությունը դարձնի հօգուտ Հայաստանի:

Երկրորդը կարևոր հարցը անվտանգությունն է. մեզ պետք է նորից վերականգնել մեր բանակը, մեր մարտունակությունը, դարձնել ժամանակակից բանակ: Անվտանգության հարցի մեջ մտնում է նաև մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս տարածաշրջանում դու Ռուսաստանի հետ չես կապված, ուրեմն մնում է Թուրքիան: Ռուսաստանի հետ մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի ընդհանուր շահ: Բոլոր այն մարդիկ, որոնք հիմա ասում են՝ գնանք թուրքերի հետ խոսենք, Ռուսաստանի հետ չխոսենք, նրանք ուզած, թե չուզած, կամա թե ակամա, ծառայում են թշնամու շահերին:

Բայց բացի Ռուսաստանից մենք ունենք էլի դաշնակիցներ, պետք է վերականգնենք մեր դաշնակցային հարաբերություններն ու վստահությունը: Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվել, աշխարհը չի ներելու Թուրքիային  իր լկտիությունները: Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք:

Եվ նորից պետք է վերականգնենք Մինսկի խմբի ձևաչափը, նորից պետք է մտնենք բանակցային պրոցեսի մեջ: Դա շատ կարևոր է»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Երրորդ կարևոր հարցը, ըստ նրա, մեր անհայտ կորածներն են, գերիները, վիրավորները, զոհված զինվորների ընտանիքներին օգնելու հարցը, այն փախստականների հարցը, որոնք մեր մեղքով հայտնվեցին Հայաստանում որպես փախստական:

«Պետք է ստեղծել պայմաններ Արցախում, որպեսզի այդ մասի բնակիչները կարողանան վերադառնալ: Դա պետք է լինի կառավարության ամենօրյա աշխատանքը»,-ընդգծեց Վազգեն Մանուկյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: