ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը պնդում է, որ Պուտինը հավանություն է տվել անվտանգության ապահովման համար հարթակ ստեղծելու գաղափարին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պնդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել տարածաշրջանային անվտանգության ապահովման համար հարթակ ստեղծելու գաղափարին, որում կարող են ընդգրկվել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը եւ Հայաստանը: Այս մասին Թուրքիայի նախագահն ասել է Ադրբեջանից վերադարձի ժամանակ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը, փոխանցում է News.am:

«Պարոն Պուտինն այդ գաղափարին դրական է վերաբերվում: Հեռախոսազրույցի ժամանակ նա հարցրել է, թե ինչ կարծիք ունեմ այդ առումով: Ես նրան պատասխանել եմ, որ այն բանից հետո, երբ Ալիեւը դրական արձագանքի դրան, կարեւոր է, որպեսզի ես եւս դրական արձագանքեմ: Այդ թեմայով օրակարգ է մտել նույնիսկ Վրաստանը»,-նրա խոսքը մեջբերում է Haberturk-ը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    14 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: