ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը լուծեց տարածքային ամբողջականության հարցը, բայց այդ դեպքում ո՞ւր մնաց ԼՂ կարգավիճակի հարցը. Էդվարդ Նալբանդյան

© Sputnik / Aram Nersesyan

Արցախի միջանկյալ և վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցն առկա է եղել աշխատանքային բոլոր փաստաթղթերում՝ և մինչև Կազանյան բանակցությունները, և դրանցից հետո, քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Պետք է հասկանալ, որ Կազանյան բանակցություններից հրաժարվել է ոչ թե Հայաստանն, այլ՝ Ադրբեջանը», - հիշեցրեց նա:

Անդրադառնալով ԼՂ վերջնական կարագվիճակի հարցին՝ Նալբանդյանը շեշտեց, որ այժմ, երբ պատերազմ է տեղի ունեցել, և Ադրբեջանից տեսակետներ են հնչում, որ ոչ մի կարգավիճակ էլ չի կարող լիել, հարցը շարունակում է գոյություն ունենալ:

Բանախոսը միաժամանակ շեշտեց՝ Ադրբեջանը պատերազմի հետևանքով որոշեց երեք սկզբունքներից առաջինի՝ տարածքային ամբողջականության հարցը, բայց այդ դեպքում ո՞ւր մնաց ԼՂ կարգավիճակի հարցը:

Նալբանդյանի խոսքով՝ այլ պատմություն է ուժի սպառնալիքի կիրառումը, որին ականատես եղանք երեկ Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: