ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը պարզաբանել է, թե ինչու Ղարաբաղի վերաբերյալ Իրանի պլանին ուշադրություն չի դարձվել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը որոշելու իրավունքը եղել է Հայաստանինն ու Ադրբեջանինը, դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների ընտրությունը և այն, որ Իրանի առաջարկած խաղաղ կարգավորման պլանին ուշադրություն չի դարձվել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Հիմա պետք չէ մտածել այն մասին, թե ով, երբ է հասցրել կամ չի հասցրել աջակցել կարգավորմանը: Ընդգծեմ ևս մեկ անգամ` ձևաչափի ընտրության իրավունքը եղել է Ադրբեջանինն ու Հայաստանինը: Հենց դրանով է պայմանավորվել հայտարարության մասնակիցների կազմը: Իրանի կամ Թուրքիայի հաշվին որևէ բան անելու փորձ չի եղել և չէր կարող լինել»,- իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Լավրովը:

Նա նշել է, որ հիմա կարևոր է ավարտին հասցնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, և տարածաշրջանը դարձնել համագործակցության և բարիդրացիության տարածաշրջան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: