ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեկ օրում Արցախում հայտնաբերվել և ոչնչացվել է 51 պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ

ՌԴ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակվել ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:

Ռուսաստանի խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում շարունակել են տեղանքի ականազերծման աշխատանքները: Պայթուցիկ առարկաների որոնումը կատարվել է տնամերձերի, ճանապարհների հատվածներում:

Օրվա ընթացքում մաքրվել է շուրջ 8 հեկտար տարածք, 7 կմ ճանապարհահատված, ուսումնասիրվել է 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 51 պայթուցիկ առարկա:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 155 հա տեղանք, ավելի քան 38 կմ ճանապարհ, 375 բնակելի շենք, հայտնաբերել և վնասազերծվել է 4811 պայթուցիկ առարկա:

Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ հատկացված տեղանքում: Տեղափոխման ոչ ենթակա զինամթերքը ոչնչացվում է տեղում`անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    20°  10° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: