ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահները ղարաբաղցի աշակերտների համար դասեր են անցկացրել անվտանգության միջոցառումների վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները Ասկերանի շրջանի Ճարտար գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների համար դասեր են անցկացրել պայթյունավտանգ առարկաներ հայտնաբերելիս անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Աշակերտներին պատմել են պայթուցիկ սարքերի դասակարգման և պայթյունավտանգ առարկաներ հայտնաբերելիս գործողությունների մասին: Մասնագետները նաև ցուցադրել են առաջին բուժօգնություն ցույց տալու կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ականազերծման կենտրոնի զինծառայողները ցուցադրել են ռուս զինծառայողների հանդերձանքի նմուշներ. ականազերծման ՕՎՌ-2 համազորային լրակազմը՝ նախատեսված պայթյունի խոցող գործոններից սակրավորի պաշտպանության համար, ԻՄՊ-Ս 2 ականորսիչները և ԻՆՎՈՒ-3Մ «Կորշուն» որոշ պայթուցիկ սարքերի շարժական որսիչը, որը պայթուցիկ սարքերը հայտնաբերում է ռադիոէլեկտրոնային բաղադրիչների և սխեմաների հիման վրա, փոխանցում է News.am:

Դասերին ընդհանուր մասնակցել է ավելի քան 80 աշակերտ միջին և բարձր դասարաններից, ուսուցիչներ և աշակերտների ծնողներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: