ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստը

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նիստին մասնակցող հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Խորհրդի նիստի օրակարգում ներառված էր Հայաստան-Եվրամիություն գործընկերության հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական և ոլորտային երկխոսությանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարներին, Հայաստանի բարեփոխումների օրակարգին: Գործընկերության խորհրդին անդրադարձ կատարվեց նաև COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերների հասցեագրմանը և այդ ուղղությամբ ԵՄ կողմից Հայաստանի ջանքերին ցուցաբերվող աջակցությանը:

Կողմերը քննարկեցին նաև առևտրատնտեսական, էներգետիկ, կրթության և բնապահպանության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը հայկական պատվիրակության անդամները ներկայացրին իրենց իրավասության ոլորտում ՀՀ-ԵՄ գործընկերության հիմնական զարգացումները:

Իր ողջույնի խոսքում նախարար Այվազյանը նշեց. «ՀՀ և ԵՄ և իր անդամ երկրների հետ արժեքահեն գործընկերության հետագա ամրապնդումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Ցավալիորեն մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքներն առերեսվում են բազմաթիվ մարտահրավերների և, մասնավորապես, մեր տարածաշրջանում, որի կայունությունը և անվտանգությունն բացահայտ կերպով խաթարվել են վերջերս Արցախի բնիկ ժողովրդի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով»:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ընթացիկ փուլին՝ ԱԳ նախարարը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի կողմից արդեն իսկ մշակվել է նաև ՀԸԳՀ այն դրույթների ճանապարհային քարտեզի նախագիծը, որոնք շուտով կմտնեն ուժի մեջ:

Հանդիպմանը հատուկ անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարարը հանդիպման մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ և աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ: ԱԳ նախարարը փաստեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, որոնք ուղեկցվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և հետապնդել են արցախահայությանն իր բնօրրանից բնաջնջելու վերջնանպատակ, նոր վտանգավոր նախադեպեր են ստեղծել Եվրամիության Արևելյան հարևանության տարածքում հակամարտությունների ուժային ճանապարհով լուծման համար:

Այս համատեքստում նախարարը մտահոգություն հայտնեց նաև Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից հազարավոր օտարերկրյա զինված ահաբեկիչների Ադրբեջան և ԼՂ հակամարտության գոտի տեղափոխման առնչությամբ՝ դրանով իսկ վերածելով ԵՄ Արևելյան հարևանության մի հատվածը միջազգային ահաբեկչության օջախի:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդծվեց ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով դեռևս կյանքի չկոչված հիմնարար սկբունքների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, ԼՂ կարգավիճակի որոշման գործընթացում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: