ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղապահները թույլ չեն տվել Ղարաբաղում ոչ մի լուրջ միջադեպ. Շոյգու

rg.ru

Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել Լեռնային Ղարաբաղում ոչ մի լուրջ միջադեպ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության բանակի նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է Aysor.am:

«Նոյեմբերի 10-ից, եռակողմ պայմանագրերի համաձայն, Ռուսաստանի ռազմական զորախումբը հաջողությամբ իրականացնում է գործողություններ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Կարճ ժամանակում ռուսական զորքերի խմբավորումը տեղակայվել է նշանակված տարածքներում և սկսել կատարել առաջադրանքներ 23 դիտակետերում: Մինչ օրս ոչ մի լուրջ միջադեպ խաղաղապահները թույլ չեն տվել», - ասել է նա:

Նախարարի խոսքով՝ ապահովվում է Լաչինի միջանցքի երկայնքով քաղաքացիական տրանսպորտի անվտանգ տեղաշարժը։  

Բացի այդ, ռուս խաղաղապահների ղեկավարությամբ՝ ռազմագերիների փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Կազմակերպվել է զոհերի մարմինների փոխանակում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: