ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է բանակցությունների առարկա դառնան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է եռակողմ բանակցությունների առարկա դառնան: Այս մասին «ՄԿ»-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, փոխանցում է News.am:

«Եռակողմ հայտարարությունը հանգեցրել է հրադադարի սահմանմանն ու տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայմանը, ինչը մեզ համար կարևոր է անվտանգության ապահովման տեսանկյունից: Այնուամենայնիվ, մեր ժողովուրդը չի համակերպվել և չի համակերպվի այդ համաձայնագրի հետ, չնայած մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ տվյալ պահին այն անհնար է վերանայել:

Կարծում եմ՝ պատերազմի ընթացքում հրադադարի հասնելը հնարավոր էր նաև ավելի շուտ և քիչ կորուստներով, սակայն նույնիսկ նոյեմբերի 9-ին կնքված փաստաթուղթը, իմ կարծիքով, չի համապատասխանում ճակատում ստեղծված իրավիճակին: Մեզնից շատերի համար անհասկանալի է, թե ինչու համաձայնագրում կետ չկա ճանապարհների մասին, որոնք անցնում են Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով: Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ այդ եռակողմ փաստաթղթում կան բազմաթիվ անորոշություններ, որոնք հավելյալ բացատրության կարիք ունեն, հատկապես՝ հաշտեցման մեխանիզմների մշակման տեսանկյունից:

Օրինակ, ի՞նչ է նշանակում հապճեպ սկսված սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ի՞նչ կապ ունի դա եռակողմ հայտարարության հետ: Բոլորին հայտնի է, որ սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան անցկացվում է մասնագետների կողմից համապատասխան պայմանագրերի և գործընթացների հիման վրա, և տևում է տարիներ: Այդ և այլ հարցեր պետք է դառնան եռակողմ բանակցությունների առարկա»,-նշել է նա:

«Բնականաբար, Հայաստանը չի հաշտվի պարտության հետ: Սակայն դա չի նշանակում նոր պատերազմ: Հարկ է նշել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ղարաբաղյան հարցը չլուծվեց, ընդհակառակը, այն էլ ավելի խորացավ: Մենք պետք է փորձենք խնդիրը կրկին մտցնել Մինսկի խմբի շրջանակում կարգավորման դաշտ: Հիշեցնեմ, որ 1994 թվականին խայտառակ պարտություն կրեց Ադրբեջանը, որը, սակայն, մտավ բանակցային գործընթաց: Մենք այսօր պետք է նույնն անենք»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հարձակումն անսպասելի չէր. դեռևս մի քանի շաբաթ նախքան հարձակումն ակնհայտ էր՝ ինչ պետք է տեղի ունենար: «Չեմ կարող ասել՝ մեր հետախուզությունը տեղեկություններ ունե՞ր արդյոք նշված երկրների հետախուզական ծառայություններից: Եթե ուներ, ապա առավելևս տարօրինակ է, որ սպասվող պատերազմը որևէ կերպ չէր ազդել Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վրա պաշտպանության, դաշնակից պետությունների հետ փոխհարաբերությունների, ներքին քաղաքականության և այլ ոլորտներում: Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը զբաղվել է իր օպոնենտներին հետապնդելով»:

Մանուկյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2.5 տարի շարունակ վատացրել է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները՝ ի վիճակի չլինելով օգտվել մեր դաշնակցային հարաբերություններից: «Չնայած դրան՝ ես համարում եմ, որ Ռուսաստանը՝ որպես դաշնակից, իրականացրել է իր պարտավորությունները… Սակայն կա ևս մեկ հանգամանք. դաշնակից պետությունները միշտ միմյանցից ակնկալում են ավելին հոգեբանական առումով՝ չնայած հասկանում են, որ դաշնակիցը, բացի պարտավորություններից, ունի նաև սեփական քաղաքական շահերը, որոնք կարող են ոչ միշտ համընկնել մյուս կողմի շահերի հետ: Սակայն ներկայում մենք շատ բարձր ենք գնահատում տարածաշրջանում Ռուսաստանի դերն ու խաղաղապահ առաքելությունը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  10° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: