ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Գազպրոմը» բանակցություններ է վարում Թուրքիայի հետ «Թուրքական հոսք» գազատարով եվրոպական շուկա գազ մատակարարելու համար

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը թուրք գործընկերների հետ քննարկում է «Թուրքական հոսք» գազատարի օգտագործման հնարավորությունը եվրոպական շուկա գազ մատակարարելու համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է «Գազպրոմ էքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան:

«Մենք հիմա բանակցություններ ենք վարում այս հարցով Թուրքիայի մեր գործընկերների հետ՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակով կօգտագործվի գազատարը եվրոպական շուկա մատակարարումներ անելու համար:

Ավելի վաղ վերջինս չէր բացառել, որ «Գազպրոմը» կարող է դիտարկել «Թուրքական հոսքով» անցնող գազի ծավալների մի մասի տեղափոխումը Թուրքիայի շուկայից դեպի եվրոպական այն դեպքում, եթե գազի պահանջարկը երկրում նվազի:

«Թուրքական հոսք» գազատարի՝ 930 կմ ձգվող հատվածի տարողունակությունը կազմում է տարեկան 31,5 մլրդ խորանարդ մետր: Առաջին գիծը՝ տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր հզորությամբ, նախատեսված է Թուրքիայի սպառողների համար, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: