ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատերազմի՝ տնտեսությանը հասցրած վնասը համեմատելի է ՀՆԱ-ի մի քանի տարվա ծավալի հետ. կորցրել ենք գյուղատնտեսական նշանակության հողերի և էներգետիկ օբյեկտների մեծ մասը. ԼՂՀ պետնախարար

Tert.am

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտության ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությանը հասցված վնասը համեմատելի է նրա ՀՆԱ-ի մի քանի տարիների ծավալի հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալության հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Հակառակորդի հասցրած վնասը պարզապես հսկայական է: Այժմ աշխատանքներ են տարվում այն դրամական արտահայտությամբ գնահատելու համար, բայց արդեն կարող ենք ասել, որ դա համեմատելի է հանրապետության ՀՆԱ-ի մի քանի տարիների ծավալի հետ: Դա վերաբերում է հիմնականում այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան»,-ասել է Մարտիրոսյանը:

Պետնախարարի խոսքով՝  Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական բախումից հետո հանրապետության բնակչությունը հայտնվել է «հումանիտար ճգնաժամի եզրին»: Ռազմական գործողությունների պատճառած վնասը առաջին հերթին ազդել է ենթակառուցվածքային օբյեկտների և քաղաքացիների մասնավոր սեփականության վրա, տեղեկացրել է Մարտիրոսյանը:

«Այն բանի պատճառով, որ ռազմական գործողությունների հետևանքով տարածքների մեծ մասը անցել է հակառակորդին կամ գրավվել է, մեր տնտեսությունը կորցրել է գյուղատնտեսական նշանակության հողերի և էներգետիկ օբյեկտների մեծ մասը: Էլ չենք խոսում այն մասին, որ քաղաքացիների ունեցվածքի մեծ մասը՝ անշարժ գույք, անձնական և գյուղատնտեսական սարքավորումներ, նույնպես ոչնչացվել է, կամ մնացել է մեր վերահսկողությունից դուրս »,-ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: