ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ն կստանձնի ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի նախագահությունը

Հայաստանը 2021թ.-ին կստանձնի ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի (РАИТ СНГ и Монголии, RALI) նախագահությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը:

Ըստ այդմ` եկող տարի ՀՀ-ում ԱԱՏՄ կազմակերպմամբ կանցկացվի Դաշինքի գլխավոր համաժողովը։ Այս մասին որոշումը միաձայն ընդունվել է Դաշինքի այսօր կայացած գլխավոր համաժողովի ընթացքում։

Համաժողովը նախագահող Ղազախստանի ներկայացուցիչ Ակմադի Սարբասովը, նկատելով, որ անցնող տարին բարդ էր բոլոր երկրների տեսչական կառույցների համար, խոսել է նաև ընթացիկ աշխատանքների արդյունքներից։ Դրանց շարքում հատուկ անդրադարձ է կատարվել Դաշինքի համար միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման ուղղությամբ ՀՀ ԱԱՏՄ քայլերին։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մեծ պատասխանատվություն է համարել դաշինքի նախագահության ստանձնումը և շնորհակալություն է հայտնել վստահության համար։

Իր խոսքում Ավագյանը նկատել է, որ ավարտվող տարին շատ ծանրաբեռնված է եղել ԱԱՏՄ համար, սակայն տեսչական մարմինը մեծածավալ աշխատանք է իրականացրել ինչպես Covid-անվտանգության ստուգայցերի եւ տեսչական ստուգումների, այնպես էլ համակարգի բարեփոխման ուղղությամբ. որոշ աշխատանքներ թվայնացվում են, մասնավորապես, գործարկվել է աշխատողի իրավունքի պաշտպանության EmployeeProtect.am համակարգը։

ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը հույս է հայտնել, որ եկող տարի Հայաստանում տեղում կծանոթանան նորարարական թվայնացման մի շարք նոր ծրագրերին։

Այսօրվա հեռավար հանդիպման օրակարգում էին աշխատողների անվտանգության ապահովման, դժբախտ պատահարների կանխարգելման, աշխատանքային իրավունքների ապահովման ուղղությամբ Դաշինքի մասնակից երկրների փորձի փոխանակման, անձնակազմի վերապատրաստումների, օրենսդրության կատարելագործման հարցեր, ԱՄԿ-ի հետ համագործակցության, ստուգումների թվայնացման և այլ թեմաներ։

Նշվել է, որ նախատեսվում է առաջիկայում փոխգործակցության ծրագրերի ուղղությամբ արձանագրություն ստորագրել ԱՄԿ Մոսկովյան բյուրոյի հետ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: