ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր սահմաններ են գծվում Սյունիքում, վաղը նույն պարտադրումը Ադրբեջանի կողմից լինելու է մյուս մարզերում. Սեյրան Օհանյան

Այսօր սահմաններ են գծվում Սյունիքում, վաղը այդ սահմանները, այդ նույն պարտադրումը Ադրբեջանի կողմից լինելու է մյուս մարզերում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, փոխանցում է News.am-ը:

«Չկա որևէ մեկը, որ հուշի այսօրվա իշխանություններին, որ դելիմիտացիան և դեմարկացիան այդպես չի իրականացվում: Երկու գաղափար գոյություն ունի. դելիմիտացիա նշանակում է աշխատել քարտեզի վրա և նշել այն սահմանը, որը դու ես ցանկանում: Բայց դրա համար գոյություն ունեն պայմաններ, դա խաղաղ գործընթացներն են, հակառակորդի հարևան պետության հետ պայմանավորվածությունն է, և հարևան պետության հետ խառը հանձնաժողովի ստեղծումն է: Այդ հանձնաժողովն է, որ պետք է տեղում ուսումնասիրի, քարտեզի վրա նշի, որից հետո դա պետք է հավանություն ստանա կառավարության կողմից, քորից հետո պետք է նոր անցնեն դեմարկացիայի գործընթացին: Այսինքն քարտեզի վրա  գծագրածը աշխարհագրական մակերևույթի վրա տեղադրելը»,- հայտարարել է Սեյրան Օհնայանը՝ հավելելով, որ այդ ամենից հետո նոր կողմերը կարող են սահմանի երկայնքով արգելափակոցներ, սահմանային սյուներ տեղադրել:

«Եթե հետագայում դրանք խախտվում են, ապա գոյություն ունի ռեդեմարկացի հասկացությունը: Այսինքն նորից վերանայվում են ու տեղադրում են նորից սահմանային պարագաները: Իսկ մեզ մոտ հակառակորդը որտեղ ուզում գալիս, կանգնում է՝ ու ասում՝ սա մեր տարածքն է: Մենք կարող ենք և պարտավոր ենք այն դիրքերը, բարձունքները, շփման գծերը, որոնք մեզ համար անվտանգություն են նշանակում, կարող ենք հետաձգել, բանակցել: Ինչու ենք հապճեպ գնում դրան, թող գան բացատրեն ժողովրդին»,-ընդգծել է գեներալը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում Արցախում էլի են լինելու հաղթական զորահանդեսներ:

Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ այս ամենից խուսափելու համար իշխանությունները պետք է փոխվեն:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: