Այսօր սահմաններ են գծվում Սյունիքում, վաղը նույն պարտադրումը Ադրբեջանի կողմից լինելու է մյուս մարզերում. Սեյրան Օհանյան
Այսօր սահմաններ են գծվում Սյունիքում, վաղը այդ սահմանները, այդ նույն պարտադրումը Ադրբեջանի կողմից լինելու է մյուս մարզերում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, փոխանցում է News.am-ը:
«Չկա որևէ մեկը, որ հուշի այսօրվա իշխանություններին, որ դելիմիտացիան և դեմարկացիան այդպես չի իրականացվում: Երկու գաղափար գոյություն ունի. դելիմիտացիա նշանակում է աշխատել քարտեզի վրա և նշել այն սահմանը, որը դու ես ցանկանում: Բայց դրա համար գոյություն ունեն պայմաններ, դա խաղաղ գործընթացներն են, հակառակորդի հարևան պետության հետ պայմանավորվածությունն է, և հարևան պետության հետ խառը հանձնաժողովի ստեղծումն է: Այդ հանձնաժողովն է, որ պետք է տեղում ուսումնասիրի, քարտեզի վրա նշի, որից հետո դա պետք է հավանություն ստանա կառավարության կողմից, քորից հետո պետք է նոր անցնեն դեմարկացիայի գործընթացին: Այսինքն քարտեզի վրա գծագրածը աշխարհագրական մակերևույթի վրա տեղադրելը»,- հայտարարել է Սեյրան Օհնայանը՝ հավելելով, որ այդ ամենից հետո նոր կողմերը կարող են սահմանի երկայնքով արգելափակոցներ, սահմանային սյուներ տեղադրել:
«Եթե հետագայում դրանք խախտվում են, ապա գոյություն ունի ռեդեմարկացի հասկացությունը: Այսինքն նորից վերանայվում են ու տեղադրում են նորից սահմանային պարագաները: Իսկ մեզ մոտ հակառակորդը որտեղ ուզում գալիս, կանգնում է՝ ու ասում՝ սա մեր տարածքն է: Մենք կարող ենք և պարտավոր ենք այն դիրքերը, բարձունքները, շփման գծերը, որոնք մեզ համար անվտանգություն են նշանակում, կարող ենք հետաձգել, բանակցել: Ինչու ենք հապճեպ գնում դրան, թող գան բացատրեն ժողովրդին»,-ընդգծել է գեներալը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում Արցախում էլի են լինելու հաղթական զորահանդեսներ:
Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ այս ամենից խուսափելու համար իշխանությունները պետք է փոխվեն:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ