ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան պետք է մեծացնի Հայաստանում ռազմական ներկայությունը. Զատուլին

Մոսկվան պետք է մեծացնի Հայաստանում ռազմական ներկայությունը, անհրաժեշտ է քննարկել հավելյալ աջակցության հարցերը: Այս մասին Ռուսաստանի Հայերի միության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, փոխանցում է News.am-ը:

Նրա խոսքով՝ սա այն դեպքն է, երբ Ռուսաստանը չպետք է ուշադրություն դարձնի Հայաստանի շրջափակմանը, առավել ևս, որ Վրաստանը չի ցանկանում դրան խոչընդոտել: «Ռուսաստանը վերջին պատերազմի ժամանակ ոչ հրապարակավ, սակայն ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերեց Հայաստանին և Բաքվում այդ մասին լավ գիտեն: Չպետք է մոռանալ Գյումրիում ռազմաբազայի առկայության մասին: Եվ այսօր Ղարաբաղում ռուսական խաղաղապահ օպերացիան պատերազմը կանխելու գլխավոր երաշխավորն է, որին Հայաստանը պատրաստ չէ, քանի դեռ չեն լուծվել նրա ներքին խնդիրները: Այդ առաքելությունն ամրապնդվել է ՌԴ ԱԻՆ աշխատակիցների շնորհիվ: Բացի այդ, Հայաստանի սահմանները պահպանում են Ռուսաստանի սահմանապահ ջոկատները: Սյունիքի մարզում նոր դիրքեր են հայտնվել»,-նշել է նա: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    28 C°
     
    28°  17° 
    02.05.2024
    21°  14° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: