ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիգերիայում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել

DW

Գիտնականները SARS-CoV-2 կորոնավիրուսի ևս մեկ տեսակ են հայտնաբերել. այս անգամ նոր հիմնամանրէն հայտնաբերվել է Նիգերիայում: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով Աֆրիկյան միության հիվանդությունների հսկողության և կանխարգելման կենտրոնների տնօրեն Ջոն Նկենգասոնգին:

Վերջինս նշել է, որ այդ տարբերակը տարբերվում է ինչպես «սովորական կորոնավիրուսից, որը հայտնաբերվել է 2020 թվականի սկզբին, այնպես էլ նրա նոր տարատեսակներից, որոնք հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

Նկենգասոնգը հավելել է, որ կորոնավիրուսի այդ հիմնամանրէն՝ P681H-ը, ի տարբերություն հարավաֆրիկյանի և բրիտանականի, ավելի վարակիչ չէ:

Սակայն, վստահության համար հարկավոր է, որ գիտնականները հետազոտությունները շարունակեն, նշել է նա: Ավելի վաղ Մեծ Բրիտանիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը հաղորդել էին SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ տարատեսակների հայտնաբերման մասին: Այդ պատճառով աշխարհի բազմաթիվ երկրներ դադարեցրել են ուղևորային հաղորդակցությունն այդ երկրների հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    17 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: