ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտում արցախցիների պահանջով ապամոնտաժվել է Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած տոնածառը

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի դերասան, Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար՝ նշելով, որ ապամոնտաժվում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից կազմակերպած ամանորյա միջոցառումների համար տեղադրված տոնածառը։

Ավելի վաղ Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.«Հանդիպում ենք դեկտեմբերի 25-ին, (այսինքն այսօր) ժամը 13:00-ին Vallex Garden Hotel ում: Դեմ եմ Աննա Հակոբյանի կողմից դեկտեմբերի 26 ից 27-ը կազմակերպվելիք ամանորյա մանկական հանդեսին: Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ:

Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք:Արցախի չծախված լրատվականներին էլ հրավիրում ենք լուսաբանելու, ծախվածները մեկ է չեն գալու», հաղորդում է Iravaban-ը։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 16%
Քամի՝ 2,57 կմ/ժ
30 C°
 
30°  18° 
05.06.2023
30°  20° 
06.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: