ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահներն ամանորյա նվերներ են հանձնել Ստեփանակերտի երկու դպրոցների աշակերտներին

Ամանորին ընդառաջ Խաղաղապահ գործողությունների կառավարման կենտրոնի զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի թիվ 2 և 12 միջնակարգ դպրոցներում: Այս մաիսն հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:

Մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահներն աշակերտներին հանձնել են դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ և պարագաներ, ինչպես նաև քաղցրավենիքով փաթեթներ:

Յուրաքանչյուր ուսապարկ պարունակում է գրիչներ, գունավոր մատիտներ, գծագրեր, տետրեր, մարկերներ և այլն: Հավաքածուների հետ միասին, ռուս խաղաղապահները հանձնել են ամանորի մաղթանքներով և շնորհավորանքներով բացիկներ, որոնք գրվել են Ռուսաստանի բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի երեխաների համար:

Ռուս խաղաղապահներն արդեն իսկ նման գործողություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի մի քանի դպրոցներում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    19°  11° 
    07.05.2024
    20°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: