ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոստիկանությունը կոչ է անում պատերազմով պայմանավորված երթևեկության կանոնների խախտման վարչական տույժերից ազատվելու նպատակով դիմել ՃՈ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով  քաղաքացիներին կոչ է անում պատերազմով պայմանավորված ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունից ազատվելու նպատակով դիմել ճանապարհային ոստիկանություն: 

«Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններով պայմանավորված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության պահանջների խախտումները Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում կատարելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ ունենալու դեպքում վարչական պատասխանատվությունից ազատվելու նպատակով առաջարկում ենք դիմել Ճանապարհային ոստիկանություն: Դիմումները կարող եք ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն՝ դրանք առաքելով ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 9 հասցեով կամ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դիմում ներկայացնելու հետ կապված հարցերի համար կարող եք զանգահարել Ճանապարհային ոստիկանության վարչական բողոքների քննության բաժին՝ (011)54-47-83 կամ (011)54-49-78 հեռախոսահամարներին»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: