ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը

David Ghahramanyan

2020-ը բարդ ու ծանր տարի էր, կորուստների և ցնցումների, պատերազմի և ցավի տարի: Միաժամանակ 2020-ը վերաիմաստավորման և աղոթքների տարի էր:

Երկու հայկական պետությունները միասին վերապրեցին իրենց պատմության, պետականության թերևս ամենաողբերգական փուլերից մեկը: Հայաստանի և Արցախի իշխանություններն անարժան եղան Արցախյան առաջին պատերազմի հաղթանակին: Նրանք չկարողացան պաշտպանել, չկարողացան դիմակայել, չունեցան բավական կամք, ուժ, խելք և վճռականություն: Դա, սակայն, չի նվազեցնում նրանց պատասխանատվությունը տեղի ունեցածի համար: Մեր պատասխանը եղածին պետք է լինի միայն ավելի լավ Հայկական Պետականությունը, որը վեր կհառնի ավերակներից և իր գոյությամբ արժանի պատասխան կտա բոլոր բախտախնդիրներին ,որոնք այսօր կառչելեն իշխանությանը, թշնամիներին և կիսամարդկանց:

2020-ը սարսափելի տարի էր. ահռելի է այն օջախների թիվը, որոնցում Ամանորին այդպես էլ չեն վառվի տոնական լույսերը: Լույսը մարեց բազում հայկական օջախներում: Լույսը մարեց Հադրութում և Շուշիում, Արմենի և Մհերի, Անդրանիկի, Աշոտի և հազարավոր այլ տղաների ընտանիքներում… Ցավոք, մենք չգիտենք նրանց իրական թիվը: Չգիտենք նույնիսկ, թե քանիսը մեր տղաներից 2021-ը կդիմավորեն գերության մեջ: Չգիտենք քանիսն են վիրավոր: Հարյուրավոր մարդիկ էլ այս տարին կդիմավորեն առանց տուն, առանց օջախ, առանց տաք հագուստի և ընդհանրապես առանց ջերմության…

2021-ը մեր Ուղին և մեր իրականությունը վերաիմաստավորելու տարի է: Գուցե պատմությունը մեզ դաս տվեց, որ կարողանանք խոր հայացք նետել ինքներս մեր վրա, գնահատել մեր հաղթանակները, գիտակցել մեր սխալները և ներողություն խնդրել: Միգուցե Աստված կների մեզ: Բայց մենք էլ պետք է ուժ գտնենք ներելու, փրկելու, ապրելու…

Ասում են լավագույն պատասխանը մահին կյանքն է: Ուրեմն, ապրենք: Հավատանք, որ 2021-ը մեզ հանգստություն և հույս կպարգևի, կվերադարձնի կորսված ինքնասիրությունը: Հուսանք, որ այն ինքնամաքրման և արարման մեկնարկ կդառնա, կվերադարձնի լույսն ու ջերմությունը, կստիպի նորից հավատալ:

Թող գալիք 2021-ը հատուցի 2020-ի կորուստների համար, ուղղի սխալները և իրական Նոր Հայաստանի կառուցման սկիզբ դառնա Արցախի, Սփյուռքի և Աստծո հետ միասին: Եկեք, չնայած ամենին, հավատանք հրաշքներին և բոլորս միասին երազանք պահենք, որ ունենանք ավելի լավ երկիր և արժանի լինենք լավագույն ներիհիշատակին: Եկեք հավատանք, որ ամենալավը դեռ առջևում է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: