ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 606,64 դրամ ԱՐԾԱԹ - 453,31 դրամ ՊԼԱՏԻՆ - 20 452,94 դրամ

Մի քանի կրակոց եղել է, բայց՝ օդ, ոչ մեր դիրքերի ուղղությամբ․ Վահրամ Պողոսյան (News.am)

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը վստահեցնում է, որ իրավիճակն Արցախում հանգիստ է և մտահոգվելու կարիք չկա։ Անդրադառնալով Wargonzo-ի հայտնած լուրին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձագային զենքից կրակ է բացել Շուշիի շրջանում, նաև Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ, նախագահի խոսնակը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ ՊԲ-ից տեղեկացրել են՝ կրակոցներ եղել են, սակայն ոչ դիրքերի ուղղությամբ։ 

«Մի քանի կրակոց եղել է, բայց՝ օդ։ Մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել: Այդպիսի իրավիճակ մենք ունեցել ենք նաև դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել»,- ասել է Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ իրավիճակը Արցախում հանգիստ է և կարծում է՝ նման լուրերը միայն խուճապ են տարածում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 4 կմ/ժ
2 C°
 
   
03.03.2021
-2°   
04.03.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: