ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախիջևանն ու Ադրբեջանը կապվելու են Մեղրիով անցնող երկաթգծով. նախագծի արժեքը 434 մլն դոլար է

Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկաթգծի կառուցման ծախսերը գնահատվում են 434 միլիոն դոլար, հայտարարել է Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի գործադիր տնօրեն Վյուսալ Գասիմլին, փոխանցում է «Aysor.am»-ը:

Ըստ նրա՝ խոսքը Կարս-Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Բաքու երկաթգծի կառուցման մասին է, որն, առաջին հերթին, պետք է Նախիջևանը կապի Ադրբեջանի հետ:

Նրա խոսքով՝ Հայաստանը, օգտագործելով Ադրբեջանի ներուժը, կարող է Ռուսաստանի հետ տրանսպորտային կապեր հաստատել երկու ուղղությամբ՝ Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու և Իջևան-Ղազախ-Բաքու:

«Հաշվի առնելով, որ կարող է նաև կառուցվել երկաթուղային Կարս-Գյումրի ճյուղը, ապա արտասահմանցի աղբյուրների գնահատականով՝ Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի երկաթգծի կառուցման ծախսերը կազմելու են մոտ 434 միլիոն դոլար», - ասել է Գասիմլին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: