ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դինքի սպանության գործով ձերբակալվել է ժանդարմերիայի ևս 1 սպա

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության քրգործի շրջանակներում ձերբակալվել է կասկածյալ Օքան Շիմշեքը:

Թուրքական դատարանը հունվարի 8-ին Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզական բաժնի նախկին սպա Օքան Շիմշեքին ձերբակալելու որոշում էր կայացրել՝ Դինքի սպանության ծրագրի մասին տեղյալ լինելու և այն թաքցնելու համար: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Թուրքիայի իրավապահ մարմինները Շիմշեքին ձերբակալել են Մանիսա քաղաքում:

Օրեր առաջ թուրքական դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով ձերբակալվել էին նաև ժանդարմերիայի հետախուզության երկու նախկին սպաները՝ Վեյսալ Շահինը և Վոլքան Շահինը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից, փոխանցում է Panorama.am-ը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: