Պատրաստ լինենք նոր գյոբեքլիթեփեների հայտնաբերմանը. թուրք նախարարը՝ Պորտասարում պեղումների մասին
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ թուրքական պետությունը մտադիր է ընդլայնել ուսումնասիրությունները Ուրֆայում (Եդեսիա) գտնվող Պորտասարում։ Ըստ նախարարի՝ 2021 թ․ հենց այստեղ են կատավելու ամենատպավորիչ հնագիտական պեղումները։
Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը նաև նշել է, որ իրենք աշխատանքներ են իրականացնում այս երկրի բոլոր նահանգներում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ։
Մեհմեդ Նուրի Էրսոյն ընդգծել է, որ 2018 թ․ UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Պորտասարում (թուրք․ անվանումը՝ Գյոբեքլիթեփե) շարունակվող ուսումնասիրությունները մեծ արձագանք են ստանալու համայն աշխարհում՝ հավելելով․ «Ուսումնասիրությունների ավարտից հետո Ուրֆայում ևս մի քանի պեղում ենք իրականացնելու։ Ուրֆան մեզ համար նույնքան արժեքավոր է, որքան՝ եգիպտական բուրգերը (մարդկության համար)։ Արդեն իսկ հենց այստեղ են կատարվելու 2021 թ․ ամենատպավորիչ պեղումները։ Կարծում եմ, որ այս նախագիծն արժանանալու է միջազգային հանրության մեծ ուշադրությանը։ Պատրաստ լինենք նոր գյոբեքլիթեփեների հայտնաբերմանը»։
Նշենք, որ Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող Պորտասարի հնավայրը շուրջ 12 հազարամյա պատմություն ունի։ Այստեղ հայտնաբերվել են 12 հազար տարի առաջ կառուցված մի սրբավայր և աշխարհի ամենահին պատկերագրերը։ Նեոլիթյան դարաշրջանին պատկանող Պորտասարի տաճարների խումբը գտնվում է ներկայիս Օրենջիք գյուղի մոտակայքում: Մոտավորապես 300 մ տարածքում կառուցված այս սրբատեղին ունի 15 մ բարձրությամբ պատեր:
Պորտասարը մինչ այժմ հայտնի առաջին սրբավայրն է աշխարհում: Տվյալ տարածքում մինչ օրս հնագետների կողմից պեղվել են 6 տաճարներ: Մասնագետները, սակայն, ենթադրում են, որ Պորտասարում տաճարների թիվը շուրջ 20-ն է: Այստեղ կատարված հնագիտական պեղումների արդյունքում նաև հայտնագործվել է, որ ցորենի նախատիպը ևս առաջին անգամ աճել է Պորտասարի ստորոտին:
Պորտասարի պեղումներին մասնակից հնագետները նաև նշում են, որ թեև մինչ այժմ չի պարզվել, թե ինչ բնույթի կրոնական արարողություններ են այստեղ կատարվել, այնուամենայնիվ, դրանք արվել են որևէ հեղուկի (արյուն, ջուր, ալկոհոլ և այլն) միջոցով:
Պորտասարի սրբավայրի հայտնագործումը նաև հերքում է մինչ այժմ հայտնի պատմագիտական այն թեզը, թե քոչվոր համայնքները նստակյաց կյանքի են անցել գյուղատնտեսական կուլտուրաներ մշակելուց հետո միայն:
Հիշեցնենք, որ 2018 թ․ դեկտեմբերի 25-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019 թվականը հռչակել էր Պորտասարի տարի։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 1,54 կմ/ժ