ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին

Ekathimerini.com

Լեռնային Ղարաբաղում հրադադարի մոնիթորինգի համատեղ կենտրոնում ծառայելու են 60 զինվորականներ Ռուսաստանից և Թուրքիայից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հրադադարի մոնիթորինգի կենտրոնի տեղադրությունը որոշվել է՝ Ադրբեջանի Աղդամի շրջանում: Կոնտեյներներն արդեն տեղ են հասել, շինարարությունը սկսվել է: Առաջին փուլում այնտեղ կծառայեն 60 թուրք և ռուս զինծառայողներ: Մեր զինվորականներն արդեն սկսել են այնտեղ ուղևորվել»,- Չավուշօղլուին է մեջբերում Sabah պարբերականը, փոխանցում է News.am:

Նա հավելել է, որ սա կլինի ոչ մեծ դիտորդական կենտրոն, չնայած անհրաժեշտության դեպքում այն կարելի է ընդլայնել:

«Եթե ապագայում անհրաժեշտություն ծագի, մենք Ադրբեջանի հետ կպայմանավորվենք և միշտ անհրաժեշտ աջակցություն ցույց կտանք»,- հավելել է թուրք նախարարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: