ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում նվազել է հրուշակեղենի, պաղպաղակի արտադրությունը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020 թվականի հունվար-նոյեմբերին հանրապետությունում նվազել է հրուշակեղենի արտադրությունը։

Ինչպես Panorama.am-ը տեղեկացել է Կոմիտեից, տորթերի, հրուշակների (պիրոժնիներ), ալյուրե թարմ (ոչ երկարատև պահման) այլ հրուշակեղենի, թխվածքաբլիթի, մեղրաբլիթի և համանման արտադրատեսակների, քաղցրաբլիթի, վաֆլի և վաֆլե թերթերի արտադրությունը հունվար-նոյեմբերին կազմել է 11 հազար 296.9 տոննա, ինչը 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 16.4%-ով։

Ինչ վերաբերում է շոկոլադ և շաքարե հրուշակեղենի արտադրությանը, ապա նախորդ տարվա 11 ամիսներին, ըստ վիճակագրության, արտադրության ծավալները նվազել են 13.2%-ով կազմելով 8 հազար 733 տոննա։

Նշենք, որ նշված ժամանակահատվածում նվազել է նաև պաղպաղակի արտադրությունը։ Մասնավորապես, 2020 թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 12 հազար 846.9 լիտր պաղպաղակ՝ 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2.7%-ով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: