ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել

Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքի կենտրոնից 10 կմ հեռավորության վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին տաճարը, որը տեղի բնակչության շրջանում հայտնի է Գերմուշի եկեղեցի անունով, ծառայել է որպես «քաբաբ» պատրաստելու համար կրակ անելու տեղ։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ճաշարաններից մեկի տերը, որոշել է յուրահատուկ երևալու համար եկեղեցու տարածքում կրակ վառել և քաբաբ ուտելու խնջույք կազմակերպել։

Տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել բազմաթիվ օգտատերերի խիստ քննադատությանն ու պարսավանքին։

Հայկական հնամենի եկեղեցու ավերակներում «քաբաբային խրախճանքի» կազմակերպչին հանդիմանել են նաև տվյալ թաղամասի բնակիչները։

Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել նաև հաճախակի եկեղեցու տարածքում հայտնվող և «հայերի ոսկիները» գտնելու նպատակով պատմական կոթողը ավելի վատթար վիճակի հասցնող գանձագողերի առկայությունից։ Բնակիչներից մեկը նշել է, որ խնդիրը կարող է լուծում ստանալ եկեղեցու վերանորոգմամբ։

Թուրքական լրատվամիջոցները լուսաբանել են այս իրադարձությունը, սակայն առանց նշելու, որ եկեղեցին հայկական է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: