ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկացի գործարարն Իրանում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման լրտեսության մեղադրանքով

Ամերիկացի գործարար Էմադ Շարգին Իրանի իշխանությունների կողմից մեղադրվել Է լրտեսության մեջ և դատապարտվել 10 տարվա բանտարկության: Այդ մասին հունվարի 17-ի երեկոյան հայտնել Է NBC հեռուստաընկերությունը՝ վրայակոչելով Շարգիի ընտանիքի բարեկամի հայտարարությունը:

Իրանա-ամերիկյան քաղաքացիություն ունեցող 56-ամյա Շարգին, հեռուստաընկերության աղբյուրի տվյալներով՝ նոյեմբերի 30-ին կանչվել Է Թեհրանի դատարան, մեղադրվել լրտեսության մեջ և առանց որևԷ դատական քննության դատապարտվել 10 տարվա բանտարկության: Այդ ժամանակից ի վեր ընտանիքը նրանից ոչ մի կարգի լուր չի ստացել:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Շարգին դարձել Է իրանական ծագմամբ չորրորդ ամերիկացի քաղաքացին, որը կալանքի տակ Է վերցվել Իրանում: Այդ երկրում կալանավայրերում են գտնվում նաև Սիամաք Նամազին (2015 թվականից), նրա հայր Բաքերը և Մորադ Թահբազը՝ բնապահապանական շարժման ակտիվիստ, որն ունի նաև բրիտանական հպատակություն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Շարգին ծնվել Է Իրանում, կրթությունն ստացել Է ԱՄՆ-ում: 2016 թվականին նա կնոջ հետ վերադարձել Է Իրան հայրենիքի հետ կապերի վերականգնման համար, ինչպես հայտարարել են նրա ընտանիքում: ԱՄՆ-ում նա աշխատել Է պոլիմերային նյութերի արտադրության ոլորտում, այնուհետև համագործակցել Է Աբու Դաբիում ավիացիոն առևտրամիջնորդային ֆիրմայի հետ: Առաջին անգամ նա Իրանում ձերբակալվել Է 2018 թվականի ապրիլին և կալանքի տակ մնացել մինչև 2018 թվականի դեկտեմբերը, երբ գրավով ազատ Է արձակվել: 2019 թվականի դեկտեմբերին Իրանի դատարանը Շարգի գործողություններում օրենքի որևԷ խախտում չի հայտնաբերել, բայց այնուամենայնիվ նրան չի վերադարձրել նրա իրանական և ամերիկյան անձնագրերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: