ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայում 91 տարեկանում մահացել է Օսմանյան դինաստիայի առաջնորդ, Աբդուլ Համիդի ծոռ Դյունդար Աբդուլքերիմ Օսմանօղլուն

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում 91 տարեկանում մահացել է Օսմանյան դինաստիայի առաջնորդ Դյունդար Աբդուլքերիմ Օսմանօղլուն: Yerkir.am-ի փոխանցմամբ՝ Twitter-ի իր էջում հայտնել է նրա ազգական Օրհան Օսմանօղլուն:

Նա գրել է. «Դամասկոսում կյանքից հեռացել է մեր քեռին՝ Շեհզադե Աբդուլքերիմ Դյունդար Օսմանօղլու էֆենդին»: Նրա խոսքով՝ տոհմի ղեկավարը կյանքից հեռացել է 2021 թվականի հունվարի 18-ին:

Թուրքական Anadolu գործակալությունն իր հերթին հայտնում է, որ Դյունդար Օսմանօղլուն լուրջ առողջական խնդիրներ ուներ: Մահացածի եղբորորդին՝ արքայազն Աբդուլհամիդ Քայըհան Օսմանօղլուն, բացատրել է, որ իրենք փորձել են հորեղբորը վերադարձնել Թուրքիա, բայց չեն կարողացել:

Նշենք, որ մահացածի հայրը Մեհմեդ Աբդուլքերիմն էր՝ Մեհմեդ Սելիմի որդին, որն օսմանյան արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի միակ որդին էր։ Օսմանյան դինաստիան Թուրքիայից արտաքսվել է 1924 թ., երբ Աթաթուրքի որոշմամբ վերացվեց խալիֆայությունը։ Դինաստիայի ներկայացուցիչները սփռված են աշխարհով մեկ։

Դինաստիան կղեկավարի Դյունդարի եղբայրը՝ Հարուն Օսմանօղլուն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: