Ղարաբաղը պետք է դաս լինի նման հակամարտություններում ներգրավվածների համար. Լավրով
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մենք երկար տարիներ, եթե ոչ տասնամյակներ, մեծ ուշադրություն ենք հատկացրել։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, որում ներառված են նաև Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, օբյեկտիվորեն կասեմ, որ մենք հետևողական առաջ ենք տարել տարբեր գաղափարներ՝ ընդունված սկզբունքների հիմքով, որոնք թույլ կտային հասնել կարգավորման»,-այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո, փոխանցում է Panorama.am-ը:
Լավրովի խոսքերով, տարիներ առաջ եղել է շանս ռուսական առաջարկների հիման վրա, որոնց աջակցել են նաև մյուս համանախագահները, հասնել պայմանավորվածությունների, որոնք կօգնեին պահպանել հազարավոր կյանքեր՝ և՛ Հայաստանի, և Ադրբեջանի կողմից։
«Ցավոք, դա տեղի չունեցավ ու այժմ ունենք իրական վիճակ տեղում, որին հնարավոր եղավ հասնել նախագահ Պուտինի միջնորդական ջանքերով»,- ասել է Լավրովը։
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Լավրովի խոսքերով, բացի հրադադարից, նաև ներառում է այն դրույթները, որոնք ժամանակին ձևավորվել էին ՌԴ-ի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից։
«Կրկնեմ, իրավիճակը ձևավորվեց շատ առումներով հիմնական սկզբունքների շրջանակներում, բայց հազարավոր զոհերի գնով։ Սա, երևի, պետք է դաս լինի նման հակամարտություններում ներգրավվածների համար ապագայում»,- ասաց Լավրովը, հավելելով, որ ոչ միայն Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն են շահագրգռված, որ տարածաշրջանը խաղաղ լինի, զարգանա, այլ նաև Իրանը, Թուրքիան։
«Կնշեմ նաև Վրաստանին, քանի որ այն ևս Հարավային Կովկասի երկիր է ու հնչում են նախաձեռնություններ, որ Հարավային Կովկասի երեք երկրները՝ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի մասնակցությամբ, ձգտեն այստեղ հաստատել նոր հարաբերություններ՝ հաշվի առնելով նոր իրականությունը, երբ չկա պատերազմ ու կա պայմանավորվածություն՝ հանել բոլոր բլոկադաները մոլորակի այս կարևոր հատվածում»,- ասաց Լավրովը, նշելով, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ ներկայացուցիչների հանդիպումն այս հարցով։
Լավրովի խոսքերով, նաև Եվրոպական երկրներն են ցանկանում միանալ Լեռնային Ղարաբաղի ու նրա շուրջ տնտեսության վերականգնմանը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 0,51 կմ/ժ