ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ է գրել ԱՄՆ-ի նախագահին

Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ Է գրել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել կլիմայական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ եւ այն զետեղել Է Instagram-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեկ օրում այն հավաքել Է գրեթե հինգ հարյուր հազար «լայք» եւ ավելի քան չորս հազար մեկնաբանություն:

Դերասանը, որը վաղուց Է զբաղվում բնապահպանական խնդիրներով, Ջո Բայդենին հորդորել Է դառնալ «կլիմայական նախագահ», որը կկարողանա մարդկությանը ետ քաշել «անդունդի եզրից», որտեղ նա հայտնվել Է:

«Դուք կարող եք այնպես անել, որպեսզի ամբողջ աշխարհում հանածո վառելանյութի փոխարեն օգտագործվի զուտ Էներգիա: Դա մեծ թվով աշխատատեղեր կստեղծի, կնվազեցնի վնասակար արտանետումները եւ զուգահեռաբար կվերացնի տնտեսական եւ ռասայական անհավասարությունը»,-վստահ Է դի Կապրիոն:

Նա նաեւ հավանություն Է տվել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների նվազեցման միջոցառումների մասին Փարիզի համաձայնագրին միանալու Բայդենի որոշմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: