Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա

Անկարան չի պատրաստվում հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գործարքից, սակայն պատրաստ է վերջինիս վերաբերյալ երկխոսության և որոշակի փոխզիջումների: Օրերս Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ձեռնպահ մնալ համակարգերի ամբողջական տեղակայումից:
Վերջին տարիներին ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև բավական լուրջ խնդիրներ են կուտակվել՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման, Թուրքիայի պետական Halkbank-ի նկատմամբ պատժամիջոցների հնարավորության, Սիրիայում, Լիբիայում և Արևելյան Միջերկրականում Անկարայի քաղաքականության, Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու թուրքական պահանջի չկատարման, Սիրիայի քրդերին ԱՄՆ կողմից ցուցաբերվող օգնության հետ:
Սակայն Անկարայի և Վաշինգտոնի կողմից հնչող հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ այս պահին կողմերի միջև ամենակնճռոտ և երկկողմ հարաբերությունների հետագա ընթացքի համար որոշիչ խնդիրը կապված է Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հետ:
Ռուս-թուրքական այս գործարքը բավականին սուր ընկալվեց Վաշինգտոնի կողմից, որը նախ Թուրքիային բացառեց F-35 կործանիչների ծրագրից, այնուհետև 2020 թվականի վերջին պատժամիջոցներ սահմանեց վերջինիս նկատմամբ: Պատժամիջոցների տակ հայտնվեց, մասնավորապես, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը և 4 թուրք պաշտոնյա:
Պատժամիջոցները բավական լուրջ խնդիր են Թուրքիայի տնտեսության համար, որն առանց այդ էլ վերջին տարիներին ծանր ժամանակներ է ապրում: Տնտեսական բավականին վտանգավոր դրությունը թուրքական իշխանություններից պահանջում է լուրջ քայլեր ձեռնարկել տնտեսական գլխավոր գործընկերների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, ուստի Անկարան փորձելու է ամեն կերպ հասնել նրան, որ Վաշիգտոնը վերանայի սահմանված պատժամիջոցները կամ գոնե նոր պատժամիջոցներ չսահմանի: Թուրքիայի համար այս պահին բավականին կարևոր է նաև կանխելը Սիրիայի քրդերի հետ ԱՄՆ-ի համագործակցության հնարավոր խորացումը: Հիշեցնենք, որ Բայդենն այս ուղղությամբ արդեն հասցրել է կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Նշենք, որ Միացյալ Նահանգները դեռևս բավականին սառը վերաբերմունք է ցուցաբերում Անկարայի կողմից արվող ժեստերին: Բայդենն արդեն հասցրել է առաջին շփումներն ունենալ իր արտասահմանյան գործընկերների հետ, և այդ ցանկում չկա ԱՄՆ ռազմավարական գործընկեր հանդիսացող Թուրքիայի նախագահը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները շարունակում են պահանջել ավելի մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ ընդլայնելով պատժամիջոցների ցանկը:
Ըստ էության, ինչպես Թրամփի վարչակազմը, Բայդենի վարչակազմը ևս հետաքրքրված չի լինելու Թուրքիայի հետ հարաբերությունները վերջնականապես փչացնելու հեռանկարով՝ հաշվի առնելով իր տարածաշրջանային շահերը:
Ուստի ակնկալվում է, որ Վաշինգտոնն առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավվելու ուղղությամբ քայլեր կձեռնարկի, սակայն դեռ վաղ է կանխատեսել թուրք-ամերիկյան քաղաքական առևտրի արդյունքները:
Նկատենք, որ Թուրքիայի գործող իշխանությունն այսօր պատրաստ չէ հրաժարվել իր աշխարհաքաղաքական հավակնություններից, քաղաքական առևտրի արդյունքից ավելի շատ կախված է լինելու ոչ թե ինչ հավակնություններ ունի Թուրքիան, այլ այդ հավակնություններն ինչպես և ում միջոցով է կյանքի կոչելու:
Թուրքիայի այս մոտեցումը հստակ արտահայտվում է նաև Հայաստանի նկատմամբ քաղաքականությամբ: Անկարան ագրեսորի իր պիտակից ազատվելու համար սկսել է խոսել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին՝ զուգահեռաբար Հայաստանի սահմանի մոտ Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ իրականցնելով:
Թուրքիայի այս ձեռագրի փոփոխությունը և դրա հետ կապված հնարավոր զարգացումները պետք է լավ հաշվարկված լինեն Հայաստանի կողմից, քանի որ դրանք ուղղակի ազդեցություն են ունենալու այդ թվում նաև մեր տարածաշրջանում հնարավոր զարգացումների վրա:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարն ընդունել է Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարին Պետությունների ղեկավարների համատեղ ջանքերով կհասնեն երկու եղբայրական եւ գործընկեր երկրների միջեւ հարաբերությունների...
- Թուրքիայի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ից F-16-երի ձեռքբերումն անվանել է երկարատև գործընթաց Ապրիլի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել էր, որ նախատեսվում է ակտիվացնել Անկարային F-16 կործանիչների...
- Բլինկենը Չավուշօղլուի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտաքին գործերի...
- Մոսկվան պատրաստ է միջնորդական աջակցություն ցուցաբերել ցանկացած ձևով. ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների մասին Մոսկվայում պատրաստ են միջնորդական աջակցություն ցուցաբերել ցանկացած ձևով:
- Ստամբուլում հայկական եկեղեցու պատի վրա պարող տղամարդիկ բերման են ենթարկվել Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ երկուշաբթի գիշերը մի խումբ երիտասարդներ պարեր են կազմակերպել...
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիայի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ից F-16-երի ձեռքբերումն անվանել է երկարատև գործընթաց Ապրիլի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել էր, որ նախատեսվում է ակտիվացնել Անկարային F-16 կործանիչների...
- Բայդենն անհանգստացած է, թե Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալ Պուտնը կարծել է, թե կակարողանա բաժանել ՆԱՏՕ-ն:
- Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ն և Մեքսիկան իսկական ընկերներ են, և նրանց հարաբերություններն ավելին են, քան պարզապես բարիդրացիական։
- Արարատ Միրզոյանը մեկնում է ԱՄՆ Նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։
- Երկրագունդ. ԱՄՆ-ՌԴ սրացում «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ...
-
13:00
Լիտվայի նախագահն անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնմանը
-
12:51
Ոստիկանի կողմից բերման ենթարկվող քաղաքացու գլխին բռունցքով հարվածելու դեպքով քրգործ է հարուցվել
-
12:48
Անհնազանդության ակցիաների պատճառով կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը
-
12:24
Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ
-
12:15
Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հանդիպման մասին
-
11:58
Տաջիկստանում սկսել են իրանական ԱԹՍ-ներ արտադրել
-
11:34
Ֆրանսիայի Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվել է Հայաստանի անունով
-
11:16
Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 277 քաղաքացի
-
11:13
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
-
11:01
Նախատեսվում է «ուղիղ կապ» Վլադիմիր Պուտինի հետ. Պեսկով
-
10:50
ՀՀ զինված ուժերը ադրբեջանական դիրքերին չեն կրակել. ՀՀ ՊՆ
-
10:40
Անընդունելի է ակցիայի իրականացման վայրից կամ դրան հարող տարածքից անձանց ազատությունը սահմանափակելու գործելաոճը. ՄԻՊ
-
10:05
Էստոնիայի նախագահն ասել է, որ Ռուսաստանը չի կարող լիովին մեկուսացված լինել աշխարհից
-
09:15
«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում (ուղիղ)
-
20:56
Եթե դեռ չեք մոռացել մեկ ուրիշի վշտին ցավակից լինելու մասին
-
20:39
Ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող. ՊՆ
-
19:52
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
-
19:47
Վահագն Խաչատուրյանը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին
-
19:42
Արցախի ԱԺ հանձնաժողովը լրամշակման նպատակով հետ է վերադարձրել «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը
-
18:00
Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «բացում» է Ռուսաստանի ձեռքերը. Զախարովա
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
11:41
Պուտին-Փաշինյան հանդիպում. ի՞նչ ուշագրավ արձանագրումներ ունենք (տեսանյութ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 3,09 կմ/ժ