Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Հարավային Ավստրալիա նահանգի ընդունած բանաձևին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի կողմից ընդունված՝ Արցախի անկախություևնը ճանաչող բանաձևը:
«Շարունակվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ օտարերկրյա տարբեր պետությունների վարչատարածքային միավորների մակարդակով։ Այս գործընթացում վերջին ձեռքբերումն էր Հարավային Ավստրալիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչող և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունումը։
Կարևորում ենք, որ բանաձևում դատապարտվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիան, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների շարունակվող հայատյացության քաղաքականությունն ու Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը, ինչպես նաև կոչ է արվում Ավստրալիայի դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն առանցքային նշանակություն ունի նրա ժողովրդի՝ իր հայրենի հողում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու և արարելու անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։ Այն նաև լրացուցիչ խթան կհանդիսանա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի և տևական կարգավորման համար, որի հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումն ու Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիայի դադարեցումը։
Երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց որոշիչ ներդրումն են ունեցել նշված բանաձևի ընդունման գործում։ Բարձր ենք գնահատում Հարավային Ավստրալիա նահանգի օրենսդիր մարմնի այս վճռական դիրքորոշումը, որը հավաստում է մարդու իրավունքների, ազատության և արդարության գաղափարներին իրենց հավատարմության մասին» - ասված է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 11%
Քամի՝ 2,06 կմ/ժ
Խոնավություն՝ 11%
Քամի՝ 2,06 կմ/ժ
28 C°
30° 16°
29.04.2024
30° 17°
30.04.2024
Հարցում