ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս և թուրք զինծառայողները համատեղ վերահսկում են իրավիճակը Արցախի հանձնած տարածքներում

Ռուս-թուրքական միացյալ կենտրոնի անձնակազմը շարունակում է կատարել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների մոնիթորինգի խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Մենք գտնվում ենք ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնում, որտեղ Ռուսաստանի և Թուրքիայի զինված անձնակազմերը համատեղ խնդիր են իրականացնում ՝ դիտարկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները: Իրավիճակի մշտադիտարկումն իրականացվում է շուրջօրյա ՝ անօդաչու թռչող սարքերի, մասնավորապես ՝ Forpost և Orlan-10 UAV համակարգերի միջոցով: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել», - ասել է Միասնական կենտրոնի Ռուսաստանի ներկայացուցիչ, գնդապետ Միխայիլ Զավալկինը:

Նա հավելել է, որ կենտրոնի ռուսական մասում գործող հերթափոխը բաղկացած է օպերատիվ վարչության սպաներից, կապի սպաներից, թարգմանիչներից և անօդաչու թռչող սարքերի շահագործողներից։

Միասնական կենտրոնի զինծառայողները անօդաչու թռչող սարքերից շարունակաբար կադրեր են ստանում դեպի կառավարման կենտրոն, որտեղ վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը և արձանագրվում կողմերի շփման գիծը հատելու բոլոր փաստերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: