ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փետրվարի 20-ին տեղի կունենա Հայենիքի փրկության շարժման մեծ հանրահավաքը

Հայենիքի փրկության շարժման հանրահավաքը փետրվարի 20-ին է, այսօր ես ուղղակի հրավիրեցի ժողովրդին քննարկենք հարցեր. 50 հոգի կլինեն, թե 5 հազար հոգի, նշանակություն չունի ինձ համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարկում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հավաստիացնելով, որ փետրվարի 20-ի հանրահավաքը մեծ է լինելու:

«Փետրվարի 20-ին կքննարկենք մեր անելիքները, բայց հրատապ իրավիճակ եղավ, երբ պարզվեց, որ այն, ինչ չէինք հասկանում, թե ինչ է կատարվում Սյունիքում, երբեմն բացատրում էին, որ իշխանություններըպարալիզացված են, այդ պատճառով է դա տեղի ունենում, պարզվեց մեր մեջքի հետեւում մի նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված: Դրան ավելացավ այն, որ որոշում ընդունվեց, որ թղթակիցներին թույլ չտան, որ այնտեղ ազատ մեկնաբանեն: Դա կասկած է առաջացնում, որ բացի այդ 6 կետից կան այլ պայմանագրեր էլ: Այսինքն բաներ են տեղի ունենում, որից տեղյակ չենք, մեր հայրենիքը շարունակում է իր ճանապարհը դեպի կործանում»,-ասաց նա:

Հիշեցնենք․ 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ Մարզխորհուրդն արտահերթ նստաշրջան հրավիրվեց, որում ընդունվեց որոշում   դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝  ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    20°   
    17.05.2024
    21°   
    18.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: