ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 257,43 դրամ ԱՐԾԱԹ - 371,18 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 977,91 դրամ

Ռուսաստանում կկայանա Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:

«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին, շեշտը դնելով հումանիտար աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանի ապաշրջափակման վրա»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ անդրադարձ կկատարվի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում աշխատանքներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
27.10.2021
17°  30° 
28.10.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: